«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/27»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը ' '-ով
Պիտակ՝ Replaced
Հետ է շրջվում 182939 խմբագրումը, որի հեղինակն է՝ Safi-iren (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
սավաթականների հակաժողովրդական
քաղաքականությունը, անդրկովկասյան
պրոլեաարիատին կոչ արել բարձր պահել
ինտերնացիոնալիզմի դրոշը, համախըմբ–
վել բոլշևիկների շուրջը և հասնել հեղա–
փոխության հաղթանակի։ Թերթում առա–
ջին անգամ տպագրվել են Ստ․ Շահում–
յանի «Մինիստրական կրիզիսի առթիվ»
(JVC 2), «Կոալիցիոն մինիստրությունը»
(JsC 3), «Քաղաքական ճգնաժամը» (JSP 4),
«Հեղափոխության ընթացքը» (JVP 12) և
այլ հոդվածներ։ Շահումյանն է գրել նան
թերթի գրեթե բոլոր համարների առաջ–
նորդողները։ «Ս–դ․»-ին ակտիվորեն աշ–
խատակցել է Ա․ Միկոյանը («Դաշնակցա–
կանները «աշխատավորության պաշտ–
պան», «Ովքեր են բոլշևիկները և մենշևիկ–
ները», «Կորչի բուրժուազիան, կեցցե
բանվորների, զինվորների և գյուղացի–
ների հեղափոխական դիկտատուրան» և
այլ հոդվածներ)։ Պետրոգրադից թերթին
ողջունել և նրա համար հոդված է ուղար–
կել Ա․ Մյասնիկյանը («Պրոլետարիատն
ու բուրժուազիան արդի հեղափոխության
մեջ»)։ «Ս–դ․» տպագրել է Հ․ Հակոբյանի,
Հ․ Կամարու, Դ․ Ղազար յանի հեղափոխա–
կան բանաստեղծությունները։ «Կուսակ–
ցական կյանք» բաժնում հաղորդումներ
են տպագրվել կուսակցական–քաղ․ աշ–
խատանքի, բանվ․ մարքսիստական դաս–
ընթացների և այլ միջոցառումների մա–
սին։ Թերթը արտատպություններ է կատա–
րել «Պրավդա»-ից և կազմակերպել նրա
տարածումը Անդրկովկասում։ «Ս–դ․» տա–
րածվել է նաև Հայաստանի շրջաններում
և Անդրկովկասի հայաբնակ վայրերում։
Աշխատակցել են Մ․ Մելիքյանը, Ա․ Կա–
րինյանը, Ս․ Սարտիկյանը, Ս․ Կասյանը,
Ս․ Վարդանյանը, Հ․ Բեջանյանը և ուրիշ–
ներ։

ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏ» («Социал-демо-
крат»), անլեգալ թերթ, ՌՍԴԲԿ կենար,
օրգան, ՌՍԴԲԿ 6-րդ (Պրագայի) համառու–
սասաանյան կոնֆերանսից (1912) հետո՝
բոլշևիկների կենտր․ օրգան։ Ստեղծվել է ՌՍԴԲԿ 5-րդ համագումարի (1907) որոշ–
մամբ։ Առաջին համարը լույս է տեսել
1908-ի փետրվարին, Ռուսաստանում, որի
գրեթե ամբողջ տպաքանակը ոստիկանու–
թյունը բռնագրավել է։ ՌՍԴ9Կ 5-րդ հա–
մառուսաստանյան կոնֆերանսի (1908)
որոշմամբ շարունակվել է հրատարակվել
Փարիզում (1909–13, ․№ 2–32), ապա՝
ժնևում (1914-17, Ы 33–58)։ Վերջին՝
58-րդ համարը լույս է տեսել 1917-ի հուն–
վարի 31 (փետրվարի 13)-ին։ 1916-ին հրա–
տարակվել է թերթի հավելվածի՝ «Սբոր–
նիկ «Սոցիալ–դեմոկրատա»-ի («Сбор–
ник «Социал-демократа») 2 համար։
Խմբագրության կազմում եղել են բոլշևիկ–
ների, մենշևիկների և լեհ․ սոցիալ–դեմո–
կրատների ներկայացուցիչներ։ 1911-ին
մենշևիկներ Ֆ․ Ի․ Դանը և Լ․ Սարտովը
հեռացել են խմբագրությունից։ Դլխ․ խըմ–
բագիրը փաստորեն եղել է Վ․ Ի․ Լենինը։
Կուսակցական ուժերի միավորման ու
ամրապնդման, բոլշևիկյան գծի հետևողա–
կանորեն անցկացման համար նա թերթի
էջերում անհաշտ պայքար է մղել լիկվի–
դատորների, օտզովիստների և տրոց–
կիստների դեմ։ «Ս–դ․»-ում է առաջին ան–
գամ տպագրվել Վ․ Ի․ Լենինի «Եվրոպա–
յի միացյալ նահանգների լոզունգի մա–
սին» նշանավոր աշխատությունը։ Առա–
ջին համաշխարհային պատերազմի տա–
րիներին թերթը նշանակալի դեր է կատա–
րել պատերազմի, խաղաղության ու հե–
ղափոխության մասին լենինյան լոզունգ–
ների պրոպագանդման գործում։ Տարբեր
ժամանակներում «Ա–դ․»-ին աշխատակ–
ցել են Դ․ Րլագոևը, Դ․ Րեդնին, Ս․ Դոր–
կին, Պ․ Ա․ Զափարիձեն, ի․ Ֆ․ Դուբրո–
վինսկին, Ա․ Ս․ Կոլոնտայը, Վ․ Կ․ Կուր–
նատովսկին, Ռ․ Լյուքսեմբուրգը, Ցու․
Մարխլևսկին, Գ․ Կ․ Օրջոնիկիձեն, Ն․
Ա․ Սեմաշկոն, Ի․- Վ․ Ստալինը և ուրիշ–
ներ։

ՍՈՏԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱ–
ԿԱՆ ՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ»,

ՍԴԲՀԿ», «Ապեցիֆիկնե ր», սո–
ցիալ–ազգայնական կազմակերպություն։
Ձևավորվել է 1903-ի վերջին՝ ժնևում։
Այնուհետև իր գործունեությունը տեղա–
փոխել է Կովկաս և գործել մինչև Հայկա–
կան Սովետական Սոցիալիստական Հան–
րապետության ստեղծումը։ Կազմակեր–
պության հիմնական կորիզը կազմել են
նախկինում դաշնակցություն կուսակցու–
թյանը պատկանող մի խումբ գրականա–
գետ մտավորականներ։ Իրենց գաղա–
փարախոսության մեջ «սպեցիֆիկ» բառի
հաճախակի օգտագործման համար ան–
վանվել են «սպեցիֆիկներ»։ Կազմակեր–
պության գաղափարախոսներն էին Р․ Իշ–
խանյանը, Ալ․ Ռուբենին (հետո անցավ
բոլշևիկների կողմը), Ղ․ և Ն․ Տեր–Ղազար–
յանները, Տ․ Իսախանյանը, Ե․ Պալյանը,
Դ․ Կուզիկյանը (Եսալիմ), Դ․ Տեր–Դանիել–
յանը (Դավիթ Անանուն) և ուրիշներ։ «Սպե–
ցիֆիկների» գլխ․ սկզբունքը բանվորնե–
րին ըստ ազգությունների բաժանելն էր։
Ըստ նրանց տեսության ամեն մի ազգու–
թյուն ներկայացնում է յուրահատուկ
(«սպեցիֆիկ») միջավայր՝ տարբեր դասա–
կարգային շերտավորումով։ Այդ պատ–
ճառով էլ հարկավոր է, որ յուրաքանչյուր
ազգի բանվորների շրջանում գործի այդ
ազգի ավտոնոմ բանվորական կազմա–
կերպությունը։ «Սպեցիֆիկները» բունդա–
կանների նման պահանջում էին կուսակ–
ցության կառուցման ֆեդերատիվ սկըզ–
բունք և իրենց հայտարարում հայ պրոլե–
տարիատի միակ ներկայացուցիչը։ Ազ–
գային հարցում քարոզում էին կուլտուր–
ազգային ավտոնոմիա։ Այդ ամենը տանում
էր դեպի ազգային մեկուսացում, նացիո–
նալիզմի արմատավորում, պրոլետարա–
կան ինտերնացիոնալիզմի ժխտում, հե–
ղափոխական շարժման կազմալուծում։
Բոլշևիկներն անողոք պայքար են մղել
«սպեցիֆիկների» դեմ։ Դեռևս 1904-ին,
երբ ՌՍԴՔԿ խորհրդում քննարկվում էր
ազգ․ սոցիալ–դեմոկրատների միավորման
հարցը և որոշվեց միջկուսակցական կոն–
ֆերանս հրավիրել, Վ․ Ի․ Լենինը դեմ ար–
տահայտվեց «սպեցիֆիկների» ներկայա–
ցուցիչների մասնակցությանն այդ կոն–
ֆերանսին։ 1905-ի սեպտ․ 7-ին ՌՍԴՐԿ
Կենտկոմի անդամներին ուղարկած նա–
մակում Վ․ Ի․ Լենինը «սպեցիֆիկների»
կազմակերպությունը որակել է որպես «մի
զույգ ժնևյան կազմալուծիչների շայկա» և
«բունդական կրեատուրա»։ Լենինի հայ
զինակիցներ Բ․ Կնունյանցը, Ս․ Շահում–
յանը, Ս․ Սպանդարյանը, Ս․ Կասյանը և
ուրիշներ մերկացրել են «սպեցիֆիկնե–
րին», որպես բուրժուազիայի գործակալ–
ների բանվորական շարժման մեջ, բա–
ցահայտել նրանց հայացքների ու գործե–
լակերպի ողջ վնասակարությունը բան–
վորների և բոլոր աշխատավորների ազա–
տագրման գործում։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ ւիակտ․ ժող․, հ․
11, էջ 423։ Ն ու յն ի, Երկ․, հ․ 47, էջ 79–80։
Շահումյան աո․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․
2, Ե․, 1976, էջ 373–426։ Հայաստանի կոմու–
նիստական կուսակցության պատմության
ուրվագծեր, Ե․, 1967։

ՍՈՅԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ԵՐԿՈՒ ՏԱԿ–

ՏԻԿԱՆ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒ–
ԹՅԱՆ ՄԵՋ», Վ․ Ի․ Լենինի աշխատությու–
նը, որտեղ տեսականորեն հիմնավորվել
է Ռուսաստանում 1905–07-ի հեղափո–
խության շրջանում բոլշևիկների ստրատե–
գիական պլանն ու տակտիկական գիծը,
քննադատվել մենշևիկների օպորտունիս–
տական տակտիկան (Երկ․ լիակտ․ ժող․,
հ․ 11, էջ 1 – 165)։ Դրվել է 1905-ի հունիս–
հուլիսին, ժնևում։ Առաջին անգամ լույս է տեսել նույն թվականի հուլիսին, ժնևում։
1905-ին այն երկու անգամ վերահրատա–
րակվել է Ռուսաստանում ՌՍԴ£Կ ԿԿ կող–
մից և առանձին՝ ՌՍԴՐԿ Սոսկվայի կոմի–
տեի կողմից, ընդամենը 10 հզ․ օրինակ
ընդհանուր տպաքանակով և գաղտնի տա–
րածվել Պետերբուրգում, Սոսկվայում, Կա–
զանում, Թիֆլիսում, Րաքվում, Երևանում
ևն քաղաքներում։ 1907-ի փետրվարին
Պետերբուրգի մամուլի կոմիտեն գրքի
վրա կալանք է դրել, իսկ դեկտեմբերին
Պետերբուրգի Դատաստանական ատյա–
նը այն ոչնչացնելու որոշում է ընդունել։
Դրքում տեսականորեն ընդհանրացված
են ՌՍԴՐԿ երրորդ համագումարի որո–
շումները, քննադատված՝ մենշևիկների
ժնևյան կոնֆերանսի տակտիկական գի–
ծը, մենշևիկներին պաշտպանող II Ին–
տերնացիոնալի լիդերների ռեֆորմիստա–
կան դիրքորոշումները։ «Երկու տակտի–
կայում» (ինչպես նաև հետագա մի շարք
աշխատություններում), մարքսիզմի պատ–
մության մեջ առաջին անգամ, Վ․ Ի․
Լենինը մշակեց իմպերիալիզմի դարա–
շրջանում բուրժուադեմոկրատական հեղա–
փ ոխության առանձնահատկությունների,
նրա շարժիչ ուժերի և հեռանկարների
հարցը։ Դրանով իսկ նա խոշոր ավանդ
մուծեց գիտ․ սոցիալիզմի տեսության մեջ։
Վ․ Ի․ Լենինը պարզորոշ նկատում էր, որ
Ռուսաստանում սկսված հեղափոխությու–
նը բացում էր քաղ․ ցնդումների և հեղափո–
խությունների նոր պատմ․ դարաշրջան։
Այն դիտելով միջազգային իրադրության
կապի մեջ՝ Վ․ Ի․ Լենինը ցարիզմի տապա–