«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/28»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը ' '-ով
Պիտակ՝ Replaced
Հետ է շրջվում 182941 խմբագրումը, որի հեղինակն է՝ Safi-iren (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
լումը համարում էր բոլոր ազգերի բանվոր–
ների գործի թեթևացում, իսկ ռուս, հեղա–
փոխությունը՝ Եվրոպայում կատարվելիք
սոցիալիստական հեղափոխության նա–
խերգանք։ Իր բնույթով ու խնդիրներով
այն բուրժ․ էր, չէր էլ կարող միանգամից
սոցիալիստական լինել, որովհետև իր
առջև ցարական ինքնակալությունը և ճոր–
տատիրական կարգերի մնացուկները վե–
րացնելու խնդիր էր դրել։ Դրանից հետո
միայն պրոլետարիատին կաշկանդող ար–
գելքները կվերանային երկրում և նա ձեռ–
նամուխ կլիներ կապիտալիզմի վերաց–
մանը։ Լինելով բուրժ․, հեղափոխությու–
նը, սակայն, ուներ մի շարք առանձնա–
հատկություններ, որոնք այն տարբերա–
կում էին կապիտալիզմի դարաշրջանի
արևմտաեվրոպ․ բուրժ․ հեղափոխություն–
ներից։ Հեղափոխությունն աչքի էր ընկ–
նում ժող․ լայն զանգվածների ակտիվ
մասնակցությամբ։ Լինելով բուրժուա–դե–
մոկրատական, տվյալ հեղափոխությունը
պրոլետարիատի ղեկավար դերի և պայ–
քարի եղանակների տեսակետից պրոլե–
տարական էր։ Ռուսաստանում ագրարա–
յին հարցի խիստ կարևորության պատ–
ճառով հեղափոխության մեջ առկա էր
«ինքնուրույն» գյուղացիական հեղափո–
խություն, մի հանգամանք, որը հեղափո–
խությանը հաղորդում էր գյուղացիական
բնույթ։ Այդ առանձնահատկություններով
էլ պայմանավորվում էր լենինյան այն
սկզբունքային հարցադրումը, որ թեպետև
հեղափոխության նպատակը բուրժ․ է,
բայց նրա առաջնորդը պրոլետարիատն է,
իսկ դաշնակիցը՝ գյուղացիությունը։ Վ․ Ի․
Լենինը հիմնավորեց, որ պատմ․ տվյալ
դարարշրջանում Ռուսաստանի պրոլետա–
րիատը դարձել է ինքնուրույն քաղ․ ուժ,
ստեղծել իր կուսակցությունը։ Ինչ վերա–
բերում էր գյուղացիությանը, ապա նա
պրոլետարիատի բնական դաշնակիցն էր,
դեմոկրատական հեղաշրջման վճռական
կողմնակիցը, ընդունակ հաղթահարելու
մանրբուրժ․ տատանումները և կանգնելու
պրոլետարիատի կողքին։ Իսկ բուրժուա–
զիան վախենալով պրոլետարիատից, ծա–
վալվող ու խորացող հեղափոխությունից՝
ավելի ու ավելի էր կորցնում ցարիզմի
նկատմամբ ընդդիմադիր ուժ լինելու
մտադրությունը, համակերպվում էր նրա
հետ, աշխատելով այդ ճանապարհով հաս–
նել իր նպատակներին։ Նրւս պատմ․ մի–
տումը հակահեղափոխության լագերում
գտնվելն է։ վ․ Ի․ Լենինը․ վճռականորեն
քննադատեց մենշևիկներին, որոնք, դրսե–
վորելով որոշակի դոգմատիզմ, ի վիճակի
չլինելով կողմնորոշվել ստեղծված իրա–
դրությունում, չտեսնելով ռուս, հեղափո–
խության առանձնահատկությունները,
լիբերալ բուրժուազիային (ինչպես նախ–
կինում) հատկացնում էին հեղափոխու–
թյան ղեկավար ուժի հեգեմոնի դերը։
Նրանք գյուղացիությանը հավատ չէին
ընծայում և դուրս էին թողնում հեղափո–
խությունից, իսկ պրոլետարիատին ողոր–
մածաբար հատկացնում էին բուրժուա–
զիային պասսիվ աջակցողի դեր։ Մենշե–
վիկներին խորթ էր գիտ․, մարքսիստական,
գործնական ստրատեգիան։ Նրանք բոլ–
շևիկների նկատմամբ միանգամայն հա–
կառակ դիրք գրավեցին նաև հեղափոխու–
թյան մեջ պրոլետարիատի կուսակցու–
թյան տակտիկայի հարցերում։
Պաշտպանելով ու խորացնելով ՌՍԴ£Կ
III համագումարի մշակած տակտիկական
գիծը՝ Վ․ Ի․ Լենինը «Երկու տակտիկայում»
զարգացրեց և մշակեց նաև մի շարք սկըզ–
բ ունքային հարցեր։ Դրանք վերաբերում
էին զինված ապստամբությանը, որ–
պես ինքնակալության տապալման ու հե–
ղափոխության հաղթանակի հիմնական
միջոցի։ Հակառակ մենշևիկների, որոնք
գործնականում դեմ էին ապստամբությա–
նը, ՌՍԴՔԿ III համագումարը, Վ․ Ի՛․
Լենինը առաջադրեցին ու պաշտպանեցին
այն գործնական քայլերը, որոնք հեղա–
փոխությունը հանգեցնելու էին զինված
ապստամբության։ Դրանք էին 8-ժամյա
աշխատանքային օրվա համար պրոլետա–
րի ատի պայքարի կազմակերպում, հա–
մառուսաստանյան քաղ․ գործադուլ, գյու–
ղում հեղափոխական–դեմոկրատական կո–
միտեների ստեղծում, բանվորների զի–
նում։ Երկրորդ․ Վ․ Ի․ Լենինը հիմնավորեց
բանվոր դասակարգի և գյուղացիության
հեղափոխադեմոկրատական դիկտատու–
րայի անհրաժեշտությունը, որպես նրա
քաղ․ մարմնի, առաջադրեց ժամանակա–
վոր հեղափոխական կառավարություն
ստեղծելու և նրան մասնակցելու պահան–
ջը։ Նա քննադատեց մենշևիկների «տե–
ղական ինքնավարությունների» «հեղա–
փոխական կոմունայի» վերաբերյալ տե–
սակետը, որը մերժում էր համառուսաս–
տանյան հեղափոխական կառավարու–
թյան պահանջը և հեղափոխությունը դա–
տապարտում ձախողման։ Երրորդ, վ․ Ի․
Լենինը վերակենդանացրեց պերմանենտ
հեղափոխության՝ նրա առաջին փուլից
միանգամից երկրորդին անցնելու մասին
Կ․ Մարքսի տեսությունը։ Նա զարգացրեց
ու հարստացրեց այն, հատկապես առա–
ջադրելով պրոլետարիատի ու գյուղացիու–
թյան դաշինքը, որպես հեղափոխության
հաղթանակի պարտադիր պայման։ Վ․ Ի․
Լենինը հերքեց մենշևիկյան այն տեսա–
կետը, որ հեղափոխության առաջին՝ դե–
մոկրատական փուլից միանգամից չի կա–
րելի անցնել նրա երկրորդ՝ սոցիալիս–
տական փուլին, և որ դրա համար անհրա–
ժեշտ կլինի սպասել 50–100 տարի։ Քննա–
դատվեց նաև Տրոցկու (տես Տրոցկիզմ)
«առանց ցարի, իշխանությունը բանվո–
րական» լոզունգը, որն անտեսում էր հե–
ղափոխության առաջին էտապի անհրա
հեշտությունը, գյուղացիության հետ դա–
շինքը և դարձյալ ձախողում էր հեղափո–
խությունը։
Հեղափոխական պրոցեսի զարգացումը
ինչպես Ռուսաստանում, այնպես էլ բազ–
մաթիվ այլ երկրներում լիովին հաստա–
տեց լենինյան հարցադրումների ճշմար–
տացիությունը։ «Երկու տակտիկան» ունի
միջազգային նշանակություն, այն կոմու–
նիստական և բանվորական կուսակցու–
թյուններին զինում է հեղափոխական պայ–
քարի ընթացքում ծագող հարցերի ճիշտ
գնահատման և կիրառման կարողությամբ։
Աշխատությունն ունեցել է բազմաթիվ հրա–
տարակություններ աշխարհի բազմաթիվ
լեզուներով։ Հայերեն այն առաջին ան–
գամ, առանձին գրքով, լույս է ընծայվել
1935-ին, այնուհետև, մինչև 1982-ը՝ ևս
հինգ անգամ։ ․ ՄեւԻքյան

ՍՈՑԻԱԼ–ԴԷՄՈԿՐԱՏՆԷՐ - ԻՆՏԷՐՆԱՏԻՈ–

ՆԱԼԻԱՏՆԵՐ, ձախ մենշևիկյան խմբավո–
րում, առաջացել է առաջին համաշխար–
հային պատերազմի տարիներին (1914–
1918)։ Պահանջել է հաշտության պայ–
մանագրի շտապ կնքում, սակայն հանդես
է եկել սեփական կառավարության պար–
տության և իմպերիալիստական պատե–
րազմը քաղաքացիականի վերածելու բոլ–
շևիկյան լոզունգների դեմ։ Միավորել է նախապատերազմյան ռուս, սոցիալ–դե–
մոկրատների զանազան տարրերի։ խում–
բը Լ․ Մարաովքւ տիպի մենշևիկ–ցենտ–
րիստներից տարբերվել է նրանով, որ
հանդես է եկել մենշևիկ–պաշտպանողա–
կանների հետ կազմակերպական միաս–
նության դեմ։ 1917-ի Փետրվարյան հեղա–
փոխությունից հետո իրենց «ֆրակցիա–
ներից դուրս սոցիալ–դեմոկրատներ» ան–
վանվող Ս–դ–ի․, համախմբվելով «Նովայա
ժիզն» («Новая жизнь») թերթի շուրջը,
ձգտել են բոլշևիկներին «հաշտեցնել»
մենշևիկների հետ՝ նրանց միավորել մեկ
կուսակցության մեջ։ Ա–դ–ի․ հիմնական
քաղ․ հարցերի վերաբերյալ հստակ ծրա–
գիր չեն ունեցել։ Քննադատել են բուրժ․
ժամանակավոր կառավարությանը, պա–
հանջել՝ ստեղծել կառավարություն սո–
ցիալիստ․ կուսակցությունների ներկայա–
ցուցիչների մասնակցությամբ։ Արտա–
հայտվել են իշխանությունը սովետներին
հանձնելու, պրոլետարիատի դիկտատու–
րայի դեմ։ 1917-ի օգոստոսին կազմակերպ–
չորեն ձևավորվելով՝ ստեղծել են մեն–
շևիկ–պաշտպանողականներից և Սարտո–
վի կողմնակիցներից սահմանազատված
«Միավորված Ս–դ–ի–ի կազմակերպությու–
նը»։ 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխու–
թյունից հետո, որին Ս–դ–ի․ վերաբերվել
են բացասաբար, նրանց ներկայացուցիչ–
ները մտել են Համառուսաստանյան ԿԳԿ
և այնտեղ կատարել օպոզիցիոն դեր։
1918-ի հունվարին «Միավորված Ա–դ–ի․»
կազմավորեցին ՌՍԴԲԿ (ինտերնացիոնա–
չիստնեբի)։
Գրկ․ С о в о к и н A M․, О партии со-
циал-демок ратов-интернациона листов, «tВоп–
росы истории КПСС», 1967, № 1; Астра-
хин Х М․, Большевики и их политические
противники в 1917 г․, Л․, 1973; Рубан
Н․ В․, Октябрьская революция и крах мень–
шевизма, М․, 1968․

ՍՈՏՒԱԼԻէՄ (ֆրանս․ socialisme, < լատ․
socialis – հասարակական), 1․ կոմու–
նիստական հասարակական–տնտ․ ֆոր–
մացիայի առաջին (ստորին) փուլը։ 2․
Դիտ․ Ս․՝ մաբքսքպմ–ւենինիզմի բաղա–
դրամաս, որը բացահայտում է Ս–ի պատմ․
անհրաժեշտությունը, կոմունիստական
ֆորմացիայի ձևավորման և զարգացման
օրինաչափությունները, այդ ֆորմացիա–
յի երկու փուլերի՝ սոցիալիզմի և կոմու–
նիզմի կառուցման ուղիներն ու միջոցնե–
րը։ Դիտ․ Ս․ ստեղծել են Կ․ Մարքսն ու
Ֆ․ Էնգեւսը, այն հեղ․ հեղաշրջում էր Ս–ի
մասին ուսմունքում։ Հիմնված լինելով
պատմության մատերիալիստական ըմ–
բըռնման (տես Պատմական մատերիա–
չիզմ) և մատերիալիստական քաղաքա–
տնտեսության վրա, գիտ․ Ս․ հաղթահա–