«Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/29»–ի խմբագրումների տարբերություն

Փոխվում է էջը ' '-ով
Պիտակ՝ Replaced
Հետ է շրջվում 182942 խմբագրումը, որի հեղինակն է՝ Safi-iren (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
րեց ուտոպիական սոցիաչիզմի թերու–
թյունները և ապացուցեց, որ կապիտալ,
հասարակությանը բնորոշ հավելյալ ար–
ժեքի օրենքի գործողությունը, արտա–
դրության միջոցների կենտրոնացումն ու
աշխատանքի հանրայնացումը, աշխա–
տանքի և կապիտալի, արտադրության
հանրային բնույթի և յուրացման մասնա–
վոր կապիտալ, ձևի միջե ներքին անլու–
ծելի հակամարտ հակասությունները ան–
խուսափելիորեն կհանգեցնեն սոցիա–
չիստական հեղափոխության և Ս–ին անց–
մանը։ Ս–ին անցման մտավոր և բարոյա–
կան շարժիչը, ֆիզիկապես կատարողը՝
հենց կապիտալիզմի ստեղծած պրոլե–
տարիատն է, որը դասակարգային պայ–
քար է մղում հանուն իր ազատագրման
(տես Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․,
Ընտիր երկ․, հ․ 2, 1973, էջ 187 – 191,
Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․
26, էջ 85)։ Դրանով Ս․ հումանիստական
իդեալից վերափոխվում է պատմ․ անհրա–
ժեշտության, իրականության շարժման,
որը որոշվում է կապիտալիզմի արտա–
դրողական ուժերի և արտադրական հարա–
բերությունների բախումով և դաոնում
կապիտալիստական հասարակության ար–
տադրողական ուժերի զարգացման վերջ–
նական նպատակ ու անհրաժեշտ արդյունք
(տես, Էնգելս Ֆ․, Անտի Դյուրինգ,
1967, էջ 360-61, Լենին Վ․ Ի․, Երկ․
լիակտ, ժող․, հ․ 2, էջ 5)։ Վ․ Ի․ Լենինը իմ–
պերիալիզմի դարաշրջանի առանձնահատ–
կություններին համապատասխան զար–
գացրել է գիտ․ Ս․։ Նա մշակել է սկզբում
մեկ առանձին երկրում սոցիալիստ, հե–
ղափոխության և Ս–ի հաղթանակի հնա–
րավորության, Ս–ի կառուցման օրինաչա–
փությունների, ուղիների և ձեերի, Ս–ի
ամրապնդման, կատարելագործման և կո–
մունիզմի վերաճելու մասին ուսմունքը,
հարստացրել գիտ․ Ս․ մի շարք նոր դրույթ–
ներով։ Նա է գիտ․ շրջանառության մեջ
դրել «Ս–ի հիմքեր», «լիակատար Ս․», «Ս–ի
վերջնական հաղթանակ», «լիովին ամ–
րապնդված Ս․», «զարգացած Ս․», «ծավալ–
ված Ս․» հասկացությունները, որոնք ար–
տահայտում են Ս–ի հասունության տար–
բեր աստիճանները, Ս–ի իդեալի իրակա–
նացման չափը։ Ս–ի գործնական, իրական
շարժման փորձի ընդհանրացման հիման
վրա գիտ․ Ս․ անընդհատ ստեղծագործա–
բար զարգացվում, հարստացվում, կոնկրե–
տացվում է Սովետական Միության կո–
մունիստական կուսակցության և մարքս–
լենինյան մյուս կուսակցությունների
փաստաթղթերում և որոշումներում, մարք–
սիստ գիտնականների հետազոտություն–
ներում։ Դիտ․ Ս–ի բարձրագույն նվաճու–
մը զարգացած Ս–ի ըմբռնումն է (տես
Զարգացած սոցիաչիստական հասարա–
կարգ)։
ՍՍՀՍ–ում և Ս–ի համակարգի մյուս
երկրներում Ս–ի կառուցման և զարգաց–
ման պատմ․ վւորձը, համաշխարհային
հեղափոխական շարժման ծավալումը
գործնականում լիովին հիմնավորել են
գիտ․ Ս–ի տեսությունը։ Ս․ հաստատվում
է հասարակության զարգացման օբյեկտիվ
օրենքների գործողության, հասարակա–
կան–տնտ․ ֆորմացիաների հեղափոխա–
կան հերթափոխման բնապատմական պրո–
ցեսի հիման վրա, սոցիալիստ, հեղափո–
խության, պրոչետարիատի դիկտատուրա–
յի հաստատման, կապիտալիզմից Ս–ին
հեղափոխական անցման շրջանում հասա–
րակության բոլոր ոլորտներում խոր ար–
մատական, որակական վերափոխումնե–
րի իրականացման հետևանքով։ Ս–ի կա–
ռուցումը բանվոր դասակարգի ստեղծա–
գործ, գիտ․ ճանաչողության և հասարակա–
կան զարգացման օրենքների կիրառման
վրա հիմնված գործունեության արդյունք
է։ Այդ պրոցեսում բանվոր դասակարգը
դաշնակցում է գյուղացիության ու բոլոր
աշխատավորների հետ և ղեկավարվում է մարքս–լենինյան կուսակցության կողմից։
Ս․ մի հասարակություն է, որտեղ վերաց–
ված է մասնավոր սեփականությունը և հաստատված է արտադրության միջոց–
ների հասարակական (պետ․ և կոոպերա–
տիվ) սեփականություն, վերացված են
շահագործող դասակարգերը և մարդու
շահագործումը, հաղթահարված է գյուղի
և քաղաքի, մտավոր և ֆիզ․ աշխատանքի
միջե հակադրությունը, միաձուլման
ուղիով են զարգանում բանվորների, կո–
ոպերացված գյուղացիների աշխատավո–
րական դասակարգերը և ժող․ մտավորա–
կանությունը, նրանց միջե հաստատված
են բարեկամության համագործակցու–
թյան, ընկերական փոխօգնության հարա–
բերություններ, որոնք որոշում են հասա–
րակության սոցիալ–քաղ․ և գաղափարա–
կան միասնությունը։ Ս․ վերջ է տալիս
հասարակական բարիքի յուրացման մաս–
նավոր եղանակին և հաստատում հանրա–
յին եղանակը՝ կենսական բարիքները
բաշխելով «յուրաքանչյուրից՝ ըստ ըն–
դունակությունների , յուրաքանչյուրին՝
ըստ աշխատանքի» սկզբունքով։ Ս․ ոչըն–
չացնում է սոցիալ․ կեղեքման և ազգ․ ան–
հավասարության բոլոր ձևերը, հաստա–
տում բոլոր ազգերի և ազգությունների
իրավական և փաստական հավասարու–
թյուն, նրանց անխախտ բարեկամություն,
եղբայրություն և միասնություն՝ պրոլե–
տարական ինտերնացիոնալւզմի սկըզ–
բունքների հիման վրա, ապահովում է բոլոր պայմանները նրանց ազատ և բազ–
մակողմանի զարգացման, ծաղկման և
համակողմանի մերձեցման, մշակույթնե–
րի փոխհարստացման համար։
Ս–ի քաղ․ համակարգը ներառում է սո–
ցիաչիստական պետությունը, մարքս–լե–
նինյան կուսակցությունը, արհեստակցա–
կան ու երիտասարդական միությունները,
կոոպերատիվ և աշխատավորների այլ
հասարակական կազմակերպություննե–
րը։ Սոցիալիստ, հասարակության ղե–
կավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղ․
համակարգի միջուկը մարքս–լենինյան
կուսակցությունն է, որը որոշում է հասա–
րակության զարգացման գլխ․ հեռանկա–
րը, պլանաչափ, գիտականորեն հիմնա–
վորված բնույթ տալիս Ս–ի և կոմունիզմի
շինարարությանը և բազմակողմանի կա–
տարելագործմանը նպատակամղված աշ–
խատավորների գործունեությանը։ Ս–ի
քաղ․ համակարգի զարգացման օրինա–
չափ ուղղությունը սոցիաչիստական դե–
մոկրատիայի մշտական և բազմակողմա–
նի ծավալումն է։ Ս․ բնութագրվում է ժո–
ղովրդի հոգևոր մշակույթի բարձր մակար–
դակով, կոմունիստական բարոյականու–
թյան նորմաների աստիճանական հաս–
տատումով, սոցիաչիստական ապրեչա–
կերւցի ձևավորումով, հասարակության
նկատմամբ աշխատավորների պատաս–
խանատվության և պարտքի խոր գիտակ–
ցումով, մարքս–լենինյան գաղափարախո–
սության տիրապետումով։ Ս–ի բարձրա–
գույն օրենքը և նպատակը աշխատավոր–
ների նյութական և հոգևոր հարաճուն
պահանջմունքները լիովին բավարարելն
է՝ տնտեսության պլանաչափ, անճգնա–
ժամ զարգացման, արտադրողական ուժե–
րի արագ աճի, գիտատեխ․ առաջընթացի,
աշխատանքի արտադրողականության,
արտադրության ինտենսիվացման և արդ–
յունավետության բարձրացման հիման
վրա։
Ս․ հասարակական հարաբերություն–
ների դինամիկ համակարգ է, որը երկա–
րատև ժամանակաշրջանի ընթացքում ձե–
վավորվում է որպես պատմ․ նոր տիպի
օրգանական ամբողջական սոցիալ․ հա–
մակարգ։ Այդ ընթացքում Ս․ անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունու–
թյան նոր, ավելի բարձր աստիճաններն
են։ Առաջին աստիճանը հանդիսացավ
Ս․ հիմնական ու մ կամ Ս–ի հիմ–
քերի կառուցումը։ ՍՍՀՍ–ում այդ աս–
տիճանը, եզրափակելով հեղափոխական
անցման շրջանը, հաստատվեց 1930-ական
թթ․ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստ,
երկրներում 60-ական թթ․ սկզբին։ Ս–ի
հիմքերի կառուցումը խոշոր մեքենական
ինդուստրիայի նյութատեխ․ բազայի, էլեկ–
տրիֆիկացման, արտադրության միջոց–
ների հասարակական սեվւականության
լիակատար տիրապետության, գյուղա–
տնտեսության հանրայնացման, շահագոր–
ծող վերջին դասակարգի՝ կուլակության
վերացման, մասնավոր մենատնտես գյու–
ղացիությանը կոոպերատիվ, կոլտնտե–
սային գյուղացիության դասակարգի վե–
րածելու (որը նշանակեց տնտեսության
մեջ բազմակացութաձևության հաղթահա–
րում և միասնական սոցիալիստ, կացու–
թաձևի անսահմանափակ տիրապետու–
թյան հաստատում), բանվոր դասակարգի
որակական և քանակական աճի, նոր,
աշխատավորական մտավորականության
ձևավորման, ազգ․ հարցի լուծման՝ ազգ․
շահագործման և անհավասարության վե–
րացման, սոցիալիստ, ազգերի ձևավոր–
ման, բոլոր ազգերի ու ազգությունների
միջե բարեկամության և միասնության
հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակու–
թային հեղափոխության իրականացման,
մարքս–լենինյան կուսակցության ղեկա–
վարությամբ պրոլետարիատի դիկտատու–
րայի պետության համակողմանի ամրա–
պնդման և ստեղծագործական գործունեու–
թյան արդյունք էր։ Հիմնականում կառուց–
ված Ս․ Ս–ի ձևավորման նախնական աս–
տիճանն էր, որում ժողտնտեսության տեխ․
մակարդակը դեռևս բավարար չէր հասա–
րակության համար կենսական մի շարք
խնդիրներ լուծելու համար, արտադրու–
թյան ծավալը և աշխատանքի արտադրո–
ղականությունը, սպառման մակարդակը
դեռևս չէին համապատասխանում ողջ
հասարակության պահանջմունքներին․