«Սամվել/Առաջին գիրք/Գ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Lilitik22 տեղափոխեց էջը «Սամվել/Գ»-ից «Սամվել/Առաջին գիրք/Գ»
No edit summary
 
Տող 33.
Սուրհանդակը դժվարանում էր պատմել քաջ հերոսի մահը, որի թիկնապահներից մեկն էր եղել ինքը, որի կռիվների մեջ այնքան երկար տարիներ մասնակցել էր ինքը: Բայց երբ երիտասարդը կրկին թախանձեց նրան, պատմեց.
 
— Ձեզ հայտնի է, տեր իմ, թե որպիսի՜ խաբեությամբ Շապուհ արքան մեր Արշակ թագավորին և ձեր հորեղբորը հրավիրեց Տիզբոն: Թագավորին երկաթյա շղթաներով աքսորեց Խուժիստանի Անհուշ բերդը: — Այդ ես պատմեցի ձեզ: — Հետո բերել տվեց ձեր հորեղբորը դատելու: Այն օրը Շապուհի դիվանի ամբողջ հրապարակը լի էր բազմությամբ: Ներկա էի և ես: Երբ կանգնեցրին ձեր հորեղբորը դիվանի առջև, երբ Շապուհը նայեց նրա վրա և, տեսնելով անձով փոքրիկ, արհամարհանքով հարցրեց, — «Դո՞ւ էիր, որ այդքան տարի կոտորում էիր արիներին (պարսիկներին), դո՞ւ էիր, որ այդքան ժամանակ անհանգստացնում էիր մեզ»: Ձեր հորեղբայրը համարձակությամբ պատասխանեց, — «Այո՜, ես էի, արքա»: — «Աղվե՛ս, — ասաց Շապուհը զայրանալով, — աղվեսի մահով սպանել կտամ քեզ»: Ձեր հորեղբայրը այսպես պատասխանեց արքայի սպառնալիքին. «Այժմ դու տեսնելով ինձ անձով փոքրիկ, արհամարհում ես. մի՞թե այդքան ժամանակ չհասկացար իմ մեծության չափը: Մինչև այսօր ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվե՞ս: Լսի՜ր, արքա, ես այն Վասակն եմ, որ մի հսկա էի, մեկ ոտս մեկ լեռան վրա էր դրած, մյուս ոտս մի այլ լեռան վրա. երբ աջ ոտիս վրա էի հենվում, աջակողմյան լեռը գետնի տակն էի տանում, իսկ երբ ձախ ոտիս վրա էի հենվում, ձախակողմյան լեռը գետնի տակն էի տանում: Շապուհը հարցրեց, — «Ասա ինձ, որո նքորոնք են այն երկու լեռները, որ դու գետնի տակն էիր տանում»: Նա պատասխանեց. — «Երկու լեռներից մեկը դու էիր. մյուսը հունաց թագավորը: Քանի որ հայոց նախարարների մեջ միաբանություն կար, քանի որ նրանք կապված էին իրանց թագավորի հետ, և քանի որ մենք պահում էինք մեր հայր Ներսեսի խրատները, — այնքան ժամանակ աստված մեզ հետ էր, և մենք կարողանում էինք խրատել մեր աշխարհի թշնամիներին, որոնց թվում և քե՛զ, արքա: Բայց երբ մեր նախարարների երկպառակությունը մատնեց մեր թագավորին քո ձեռքը, այն օրից մենք ինքներս մեր կործանումը պատրաստեցինք... Այժմ, ինչ որ կամենում ես, արա՜, ես պատրաստ եմ, արքա»: Հրապարակի վրա հավաքված ամբողջ. բազմությունը զարմանում էր ձեր հորեղբոր համարձակության վրա, զարմացավ և ինքը Շապուհ արքան և գովեց նրա քաջությունը: Բայց հետո հրամայեց մորթել նրան, կաշին տիկ հանել, լցնել խոտով և տանել Անհուշ բերդը: Այնտեղ դրված է նա, իբրև նախատինք, շղթայակապ Արշակ թագավորի աչքի առջև, և դժբախտ թագավորի աչքից արտասուքը չէ պակասում, քանի որ նայում է յուր քաջ, հավատարիմ սպարապետի վրա:
 
Երիտասարդը, լսելով ցավալի պատմությունը, թաշկինակը տարավ դեպի լճացած աչքերը և ծածկեց յուր արտասուքը: