«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/74»–ի խմբագրումների տարբերություն

Հոդվածների ավտոմատացված ներմուծում
(Տարբերություն չկա)

20:12, 12 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ, Զեո մոտ եմ գալիս, ուղում եմ երգել։ Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՛՛ք Զեո անդունդներով եկեք չափվեցե ք, Ղոլք է՛՛լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր, Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր... ՀԱՏՎԱԾ ԱՌԱՋԻՆ Մի քանի տարի սրրանից առաջ, 30 Երբ որ հայրենիք էի ես գնում, Այն մրթին ձ որում, ուր որ քաղցրավաչ Մեոե դու ձայնով Ղեբեդն է վազում, Ժայռերի գլխին, ուր բազկատարած Աղոթք են անում Հաղպատ֊Ս՛անահին, Գիշերը հասավ, ու ես դադարած «Ղ"նաղ» մնացի ծեր այգեպանին։ Նա տրտնջալով ծերության րնդդեմ Քըթքթում էր յուր ծառերի տակին. ճԲարի օր, պապի», ու խոժոռա դեմ 40 Ծերը ետ նայեց ձեռքը ճակատին։ Մի կասկածավոր ու խիստ հայացքովդ Զննելուց հետո հոնքերը կիտեց, Սաստիկ սառնությամբ պատասխան տալով Ղեպի յուր դափեն ինձ առաջնորդեց։ Նրա ետևից անխոս գընացի, Փընթփնթացնում էր նա իմ առաջին— «Մեր բանը պրծավ, երբ էս ձորերի Մըտերը սրանք էլ եկան սովրեցին։ 68