«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/111»–ի խմբագրումների տարբերություն

Հոդվածների ավտոմատացված ներմուծում
(Տարբերություն չկա)

20:22, 12 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

XXVI Եվ մի քանի ընկեր֊տրղերք Զորում, գետի եզերքին, 710 Փոս Փորեցին ու սրրտաբհկ Հրղին տրվին հովվի դին։ Ծառ ու ծաղիկ՝ սրվսրվալով Բույր խընկեցին ղյուրեկան, Ծեր Դև֊բեդն էլ ահեղ ձենով Երգեց վրսեմ շարական։ Ու տրղերքը տրխուր ու լուռ Վերադարձան դեպի տուն, Զորում թողած մի սև րըլուր, Մի գերեզման անանուն։ ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԴ XXVII 720 Գարունր եկավ, հավքերր եկան, Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան. Մի աղջիկ եկավ, մի մենակ քաղվոր, Գետի եզերքին շրրջում է մոլոր, Շըրջում է մոլոր, խրնդում ոլ լալիս, Երգեր է ասում ու ման է գալիս։ — Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս էդպես մենակ ու մոլոր, Ի՜նչ ես լալիս ու ման գալիս էս ձորերում ամեն օր։ 730 Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝ Մայիս կըգա, մի քիչ կաց, Թե լալիս ես՝ յարդ ես ուզում, Ա՜խ, նա գընա՜ց, նա գընա՜ց... Արտասվելով, լալով էդպես