«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/171»–ի խմբագրումների տարբերություն

Հոդվածների ավտոմատացված ներմուծում
(Տարբերություն չկա)

20:40, 12 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Շատ խրատեց տերտերը. Խրատեցին մեծերը, Խրատելով էլ կրկին Տարան տվին Կարոյին։ Գնաց Մարոն, բայց դարձյալ 120 Չուզեց նրա մոտ մնալ, Որ ծեծում էր անխնա, Թե միշտ իր ան մոտ մնա.,. Չուզեց Մարոն, և թաքուն Փախչում, գալիս էր հոր տուն. Այնտեղ էլ հայրն էր ծեծում, Մայրն էր թքում անիծում, Որ գնա փեսի մոտ կրկին, Սիրե նրան, ինչպես կին։ Մ արոն սկսում էր լալ,— 130 «Ես նրա մոտ չեմ գնալ... Ես սիրում եմ մ այրիկին, Ես չեմ ուզում լինել կին))։ VII Մի օր էլ հայրր բարկացած Ծեծեց նրան և ասաց. «Դուրս իմ տանից, սևերես, Ետ չընայես դեպի մեզ, էլ չըմտնես իմ տունս, Մրոտեցիր անունս,..))։ Լալով, ծածկած յուր դեմքը 140 Թողեց Մ արոն հոր շեմքը. Ուրիշ մարդ էլ, ով տեսավ, «Աղջիկ, ամոթ քեզ, ասավ, Լավ է մեռնելդ ապրելուց, Որ փախել ես քո մարդուց))։