«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/543»–ի խմբագրումների տարբերություն

Հոդվածների ավտոմատացված ներմուծում
(Տարբերություն չկա)

22:33, 12 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

ու Մուզան» վերնագրով և «Հատված» հնթավհրնագրով։ Այնուհետև, էապես վերամշակված տեսքով՝ ԲԹ, էջ 205—219, ՀԳ (1909, 1914), էջ– 129—135։ Հեղինակի կենղանոլթյան ժամանակ հրատարակված մյուս ժողովածուների մեջ չի մտել։ Թուման յանի երկերի աոաջին դիտական հրատարակության 2-րդ հատորում տպագրվել են ՀԳ բնագիրը իբրև հիմնական խմբագրություն (էջ 89—100), «Վտակ» ժողովածուի բնագիրն իբրև տարբերակ (էջ 340—353) և ընդարձակ հատվածներ պոեմի ձեոագիր նյութերից (էջ 385—393)։ Մույն հրատարակության համար ևս հիմք է ընդունվել ՀԳ դասագրքի տեքստը։ Մյուս բոլոր նյութերր զետեղվել են տարբերակների բաժնում (պահվում են ԳԱԲ՝, ԹՖ, № 7, ա, գ, դ և լրացուցիչ ցուցակ, № 12)։ «Պոետն ու Մուսայի» մտահղացումր, ավելի ճիշտ՝ ժամանակակից հասարակության մեջ բանաստեղծի իրական վիճակի մասին գեղարվեստական ֊ե րգի ծ ա կան գործ գը1՚լոլ ծրագիրը ծագել է շատ վաղ՝ դեռ 1890 - ական թթ. սկզբին։ Այն սկիզբ է առնում Թիֆլիսի հայոց հոգևոր կոնսիստորիայում ծառայելու տարիներին, երբ Թումանյանն ինքը ամեն քայլափոխի հանդիպել է իր բանաստեղծական ներշնչանքների նկատմամբ բիրտ ֊անհասկացող, նույնիսկ թշնամական վերաբերմունքի։ Այդ ամենի մասին երգիծական պոեմ գրելու առաջին փորձը եղավ «Գրագիր Մուզան» (տե ս սևագիր և անավարտ երկերի բաժինր սույն հատորում), ուր արդեն հանդես եկավ Բանաստեղծի և նրա Մուսայի հանդիպման ու խոսակցության պայմանական հնարանքը։ Հայտնվելով հոգևոր գրասենյակի պայմաններում, Մուսան (բանաստեղծի ոգևորությունը) ստիպված է թաքնվել մարդկանց աչքից, դրանով Թումանյանն ակնարկում էր իր կոչման և իրական վիճակի դրամատիկ հակասոլթյոլնր։ «Գրագիր Մուզան» մնաց սևագիր և անավարտ, բայց արվեստագետի և հասարակությա՚յ փոխհարաբերության թեման բանաստեղծին զբաղեցրել է 90 ֊ական թթ՛ ամբողջ րնթացքում։ Ղրա վկայությունն են նաև տասնամյակի վերջում գրած այն չափածո ֆելիետոնները («Հայի զարմանքը», «Հայի տրտունջը», «Գրականական «մազանդա», «Հայոց ապաբախտ Գրողը նստած...»), որոնց մեջ երգիծական միջոցներով արծարծվում է, ըստ էության, ողբերգական մի թեմա՝ արվեստագետի տաղանդի, ոգե– վորության և բոլոր գեղեցիկ ծրագրերի կործանումը շրջապատի անտարբերության և անըմբռնողության, նյութական ապահովության տարրական պայմանների բացակայության պատճառով։ «Պոետն ու Մուսան» ծնվեց այդ երկերի ստեղծագործական փորձի հիման վրա և նրանց զուգահեռ։ Բայց ե՞րբ է գրվել Թուման յանի երգիծական պոեմը։ Սույն հրատարակության մեշ, ինչպես հիմնավորված է այս հատորի ներած ական հոդվածում, պոեմի գրության ժամանակը համարվում է 1900—1901 թվականները։ Բայց դա ստեղծագործական աշխատանքի հիմնական շրշանն է, իսկ պոեմի գրությունն սկսվել է, հավանաբար, ղրանից առաշ՝ 90 - ա կան թթ. երկրորդ կեսին, և շարունակվել 84-772 529