«Պատվեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
 
Տող 4.
|previous = [[«Սիրելի ընկեր, շատ ոգևորվել...»]]
|next = [[Նվեր Ան. Աբ.-ին]]
|notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու">ԵԼԺ</span> <span title="հատոր առաջին">հ1</span>, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/90|88]],<br /><span title="ծանոթագրություն">ծ.</span> ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/576|566]]
|author =Հովհաննես Թումանյան}}
 
 
{{poem|ՊԱՏՎԵՐ|<poem>
{{Էջ|Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/90}}
Վանա բանտի խորքից ելած հառաչանք,
Ճիչ, աղաղակ բռնաբարված աղջկա,
Թալանվածի լաց ու աղերս, աղաչանք
Թե որ լսեք, ասացեք թե՝ բան չըկա։
 
{{տող|5}}Ամբողջ տարին արյուն-քրտինք աշխատող
Հայ գյուղացին թե որ լինի սովամեռ,
Կամ հուսահատ տանից կորչի հողից հող,
Գրեցեք թե՝ սաստիկ ցուրտ էր այս ձմեռ։
 
Թե կրակված հայոց գյուղի բոցերում
{{տող|10}}Վա՛յ կանչելով մարդիկ այրվեն կենդանի,
Հավատացրեք— խաղաղություն է տիրում,
Ժողովուրդը կյանքն օրհնում է սուլթանի։
 
Բան է, թե որ (չի պատահիլ այդ իսկի)
Նահատակված հային մի բան տանք, ասեն,
{{տող|15}}Դուք հասկացրեք, իբրև ծանոթ այդ ազգի,
Որ ժամը չէ, հայերը դեռ տըհաս են։
 
Հայոց լեզուն Մեսրոպն իրան հետ տարավ,
Իսկ կրոնը մի աղանդ է զենդական...
Սպասեցեք, մինչև որ մեր սրտացավ
{{տող|20}}Խնամքի տակ լուսավորվեն, առաջ գան։
</poem>|1891}}
 
 
Ստացված է «https://hy.wikisource.org/wiki/Պատվեր» էջից