«Նվեր Ան. Աբ.-ին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title=Նվեր Ան. Աբ.-ին |section = |previous = Պատվեր |next = N. N.-ին |notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թուման…
 
չNo edit summary
Տող 4.
|previous = [[Պատվեր]]
|next = [[N. N.-ին]]
|notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու">ԵԼԺ</span> <span title="հատոր առաջին">հ1</span>, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/91|89]],<br /><span title="ծանոթագրություն">ծ.</span> ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/577|567]]
|author =Հովհաննես Թումանյան}}
 
 
{{poem|ՆՎԵՐ ԱՆ. ԱԲ.-ԻՆ|<poem>
{{Էջ|Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/91}}
Նորեկ գարունը լեռնական հային
Տեսավ առապար օտար աշխարքում,
Տեսավ մոլորված մտքով տխրագին,
Եվ այսպես խոսաց թախծալի սրտում.
 
{{տող|5}}«Հիշո՞ւմ ես, պանդուխտ, քո հայրենիքիդ
Թանձր անտառը, ծառերը հսկա,
Չքնաղ լեռները և ծաղկափթիթ
Մարգագետինը, որ այստեղ չըկա.
 
Գոչող ջրվեժը, որ ողողելով
{{տող|10}}Իջնում է գլխից մռայլ ժայռերի,
Զվարթ հավքերը, որ ճռվողելով,
Մերթ խլացնում են աղմուկը ջրի.
 
Երկրի վայրենի գեղեցկությունը
Եվ գեղածիծաղ երկինքը անհուն,
{{տող|15}}Նորա փառահեղ, պերճ հորիզոնը
Վաղ առավոտյան, իրիկվան պահուն...
 
Եվ այն բոլորը, որ թողել ես դու,
Որ ա՜յնքան փարթամ, այնքան սիրուն են...
Օ՜, մի՛ արտասվիր, խորտակված մարդու
{{տող|20}}Արտասուքները այստեղ գին չունեն։
 
Նրանք այս օտար ու սառն աշխարքում
Կըկորչեն, ինչպես կաթիլը ջրի,
Եվ քո թախիծը, դարձյալ քո օգտում,
Մենակ քո անձը պիտի տոչորի»։
</poem>|1891}}