«Սարերում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 4.
|previous = [[N. N.-ին]]
|next = [[«Երբ տեսնում եմ, մարդ տակավին...»]]
|notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու">ԵԼԺ</span> <span title="հատոր առաջին">հ1</span>, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/94|92]],<br /><span title="ծանոթագրություն">ծ.</span> ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/578|568]]
|author =Հովհաննես Թումանյան}}
 
 
{{poem|ՍԱՐԵՐՈՒՄ|<poem>
{{Էջ|Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/94}}
Մութը իջավ, գետինն առավ
Քոշաքարա սարերում,
Գագաթների տեսքը կորավ
Ու խոր թաղվեց խավարում։
 
{{տող|5}}Երկինքն ամպած, տխուր ու սև
Լաց է լինում միալար,
Հեռո՛ւ, հեռու լերան ետև
Խաղում փայլակն անդադար։
 
Ահա փայլեց և մոտիկից,
{{տող|10}}Լուսափայլեց սար ու ձոր.
Ոլորվելով սարի տակից
Գետը վազում է պըղտոր։
 
Մենակ, անքուն հովիվն ահա
Կանգնած իրեն արխաջում,
{{տող|15}}Արթուն աչքով հըսկում է նա,
Գողից երկյուղ է քաշում։
 
Փայլակն ահա փայլեց կըրկին,
Նըրա կարմիր լուսի տակ,
Բինից հեռու երևացին
{{տող|20}}Երկու մարդու կերպարանք...
 
Ամպը գոռաց ու տըրաքեց,
Եվ անձրևը սաստկացավ,
Հովիվն «հե՛յ հե՜յ...» աղաղակեց,
Շունը թևից վեր կացավ...
 
{{տող|25}}Հրացանները որոտացին,
Ոչխարն եղավ ցանուցիր,
Հավարն ընկավ, ողջ զարթնեցին...
Գիշերը մո՜ւթն, ակնակիր...
</poem>|1891}}