«Էջ:Muratsan, vol. 1.djvu/18»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 6. Տող 6.


Գրիգոր, ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, մոտենալով հարցրավ նրան մի կարճահասկ և թխադեմ երիտասարդ:
Գրիգոր, ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, մոտենալով հարցրավ նրան մի կարճահասկ և թխադեմ երիտասարդ:


Ի՞նչպես չէ, մեր կնքահորենց Ավետիքն է. ինչու չճանաչեմ:
—Տեսա՞ր, որ չճանաչեցիր:
—Ի՞նչպես թէ չճանաչեցի, աչքերս խո գրավ չեմ դրել:

—Իհարկե չճանաչեցիր,— խմբի միջից ձայն տվավ վարպետ Օհանեսը, որի գլուխը բավականին մեծ ծավալ է բռնում յուր ուսերի վերա:

—Եղբայրներ, եթե մեզանից մեկը հարբած է, այդ ես չեմ, դուք էլ գիտեք որ ես օղի չեմ խմում,— պատասխանեց Գրիգորը մի փոքր վրդովված:

—Ի՞նչ եք կռվում,— մեջ մտավ քթատ Համբարձումը, որին կարճ քիթ ունենալուն համար այդ անունով էին կոչում,— երեքդ էլ միմյանց չեք հասկանում: Եղբայր,—դարձավ նա դեպի Գրիգորը, հաշտեցուցիչ, համոզիչ ձայնով,— դու գիտես, որ մեր Կարոն լուրթերական է, ՝է՛հ, Ավետիքն էլ սրա վարժապետն է: Հիմա սրանք որ հարցնում են, թէ ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, կամենում են ասել՝