«Էջ:Muratsan, vol. 3.djvu/25»–ի խմբագրումների տարբերություն

 
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Փոքրիկ գեղեցկուհին խոժոռեց դեմքը, մի զայրացած հայացք ձգեց ինձ վրա և անհետացավ։ Էլ այնուհետև չտեսա նրան այդ փողոցում։ Ինձ այլևս չհանդիպելու համար նա այժմ ուրիշ ճանապարհով էր գնում գիմնազիոն։
Փոքրիկ գեղեցկուհին խոժոռեց դեմքը, մի զայրացած հայացք ձգեց ինձ վրա և անհետացավ։ Էլ այնուհետև չտեսա նրան այդ փողոցում։ Ինձ այլևս չհանդիպելու համար նա այժմ ուրիշ ճանապարհով էր գնում գիմնազիոն։


— «Լավ,֊ ասացի ինքս ինձ,— տե՛ս, թե քեզ վրա չպսակվեմ ես...»։
— «Լավ, ասացի ինքս ինձ,— տե՛ս, թե քեզ վրա չպսակվեմ ես...»։


Ես երդվեցի ուսումս ավարտելուց ետ ամեն ջանք գործ դնել, հարստանալ և այդ չարաճճի, գանգրահերը ուզել։
Ես երդվեցի ուսումս ավարտելուց ետ ամեն ջանք գործ դնել, հարստանալ և այդ չարաճճի, գանգրահերը ուզել։


Թե ի՞նչ պատահեց հետո, թե ինչպե՞ս ծանոթացանք միմյանց և սիրեցինք իրար, դրա պատմությունը երկար է. միայն ահա՛, ինչպես տեսնում եք, օրիորդ Մաթիլդը իմ
Թե ի՞նչ պատահեց հետո, թե ինչպե՞ս ծանոթացանք միմյանց և սիրեցինք իրար, դրա պատմությունը երկար է. միայն ահա՛, ինչպես տեսնում եք, օրիորդ Մաթիլդը իմ սիրելի ամուսինս է այժմ։
սիրելի ամուսինս է այժմ։


Այս ասելով, բարի երիտասարդը քնքշաբար բռնում էր նորատի հարսի ձեռքը, նայում էր նրա վրա այնպիսի սիրալիր հայացքով, այնպիսի քաղցր ժպիտով, որ կարծես հոգին նվաղում էր զմայլմունքից։
Այս ասելով, բարի երիտասարդը քնքշաբար բռնում էր նորատի հարսի ձեռքը, նայում էր նրա վրա այնպիսի սիրալիր հայացքով, այնպիսի քաղցր ժպիտով, որ կարծես հոգին նվաղում էր զմայլմունքից։


Իսկ տիկին Մաթիլդը արդարև մի գեղեցկուհի էր։ Յուր ամուսնու հիշած գանգուրները, ճշմարիտ է, այժմ չկային, դրանց փոխարեն նրա գեղեցիկ գլուխը զարդարում էր
Իսկ տիկին Մաթիլդը արդարև մի գեղեցկուհի էր։ Յուր ամուսնու հիշած գանգուրները, ճշմարիտ է, այժմ չկային, դրանց փոխարեն նրա գեղեցիկ գլուխը զարդարում էր հարուստ մազերի մի հյուսակապ, և միայն մի շարք խոպոպիկներ հովանավորում էին նրա մարմ պրիոնի պե՛ս սպիտակ և սիրուն ճակատը, բայց նրա կրակոտ աչքերը այժմ էլ նույնչափ կյանք և սեր էին արտահայտում, նրա քնքուշ դեմքի վրա այժմ էլ նույն գրավիչ գեղեցկությունն էր փայլում և նրա կարմրալար, բարակ շրթունքների վրա նույն անուշ ժպիտն էր ծաղկում...
հարուստ մազերի մի հյուսակապ, և միայն մի շարք խոպոպիկներ հովանավորում էին նրա մարմ պրիոնի պե՛ս սպիտակ և սիրուն ճակատը, բայց նրա կրակոտ աչքերը այժմ էլ նույնչափ կյանք և սեր էին արտահայտում, նրա քնքուշ դեմքի վրա այժմ էլ նույն գրավփչ գեղեցկությունն էր փայլում և նրա կարմրալար, բարակ շրթունքների վրա նույն անուշ ժպիտն էր ծսղկում...


Տեսնել այդ կնոջը և չհիանալ՝ անկարելի էր, և որպեսզի այդ հաճույքը ավելի երկար վայելեի, խնդրեցի նրան շարունակել յուր ամուսնու կցած պատմությունր։
Տեսնել այդ կնոջը և չհիանալ՝ անկարելի էր, և որպեսզի այդ հաճույքը ավելի երկար վայելեի, խնդրեցի նրան շարունակել յուր ամուսնու կցած պատմությունը։


— Պ. Գևորգը շատ կարճ կապեց,— ասացի ես տիկնոջը ծիծաղելով,— բայց ձեր սիրո պատմությունը պետք է, որ ավելի երկար լինի, չէի՞ք բարեհաճիդ արդյոք շարունակեք նրան, եթե այդ, իհարկե, նեղություն չէր պատճառիլ ձեզ։
— Պ. Գևորգը շատ կարճ կապեց,— ասացի ես տիկնոջը ծիծաղելով,— բայց ձեր սիրո պատմությունը պետք է, որ ավելի երկար լինի, չէի՞ք բարեհաճիլ արդյոք շարունակեք նրան, եթե այդ, իհարկե, նեղություն չէր պատճառիլ ձեզ։


— Այո՛, այո՛, շարունակությունը միայն Մաթիլդը կարող է լավ պատմել,— հարեց ամուսինը։
— Այո՛, այո՛, շարունակությունը միայն Մաթիլդը կարող է լավ պատմել,— հարեց ամուսինը։