«Էջ:Muratsan, vol. 4.djvu/108»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:39, 16 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

որ չկա այս կողմերում մի կետ, որին ապաստանել կարողանայինք, գործրը խաղաղության միջոցներով ավարտելու համար։ Մնում էր ուրեմն հայտնի պատերազմ մղել ապըստամբի դեմ; Այս միջոցում ահա եգերացոց աշխարհից արքայի սուրհանդակը հասավ, որ ավետում էր ինձ, Թե եգերացոց թագավորը մեծ զորք է հանձնել նրան, և թե ինքը շուտով կճանապարհվի այս կողմերը։ -Ուրեմն թագավորը գալիս է եգերացոց զորքերո՞վ, — ուրախացած հարցրեց բերդակալը։ -Այո Եվ ես հենց մի քանի օր առաջ սուրհանդակ ուղարկեցի թագուհուն, հայտնելով նրան, թե շուտով Ամրահամի ապստամբությունը պիտի ճնշենք. բայց չհայտնեցի նրան, թե դիմել ենք եգերացոց օգնության։ — Կարիք էլ չկար։ Բայց շո՞ւտ կհասնե այստեղ թագավորը։ — Անշուշտ մի քանի օրից, բայց ինձ հարկավոր էր' մինչև նրա հասնելը' մի վերջին գաղտնիք ես բանալ. այն է թե ինչը դրդեց Ցլիկ֊Ամթամին ապստամբել արքայի' յուր բարերարի դեմ։ Չէ* որ Աշոտ֊Երկաթի աննախանձ բարության շնորհիվ է, որ նա այսօր Ուտյաց աշխարհի կուսակալը և հյուսիսայինյին բանակի հրամանատարն է։ Ինչու նա չարությամբ է փոխարինում բարությունը։

- Այո', Ամրամի այդ վարմունքը զարմացրել է նաև ինձ:                  — Դու ոչ մի պատճառ չգիտե՞ս> — հարցրեց Մարզպետ տունի իշխանը մի տեսակ կեղծ պարզությամբ։
— Ո՛չ:
— Ինձ թվում է, թե նա ապստամբել է Սևադայի խորհրրդով։ 

— Իսկ ես ընդհակառակը՝ կարծում եմ, որ Սևադան ապստամբեցրեց գարդմանացիներին՝ միմիայն Ամրամի համարձակությունից խրախուսվելով։ — - Եվ չե՞ս սխալվում։

— Ինձ թվում է թե՝ չեմ սխալվում։ Սևադան նրան գրգռել չէր կարող։ 

- Բայց ես հենց այդ հանելուկը լուծելու համար եկա այստեղ։ Ես կասկածում էի Սևադայի վրա. և մի քանի տեղե