«Էջ:Muratsan, vol. 4.djvu/112»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:18, 18 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ձեռքին։ Նա գլուխը բարձր բռնած և ուշադրությունը լարած , ինչպես առհասարակ անում են բոլոր կույրերը, ուղղել էր դեմքը դեպի առանձնարանի դուռը։ Հենց որ ներս մտնող քայլչերի ձայննառավ, ժպտալով հարցրեց. — Իշխանն է եկողը։

-Այո՛, քո խոնարհ ծառան,-պատասխանեց Մարզպետունին և արագ քայլերով սկսավ մոտենալ։ — Ե՛կ, իմ լիրարժան հյուր» եկ, մոտեցի՛ր ինձ, ես չեմ կարող օեզ ընդառաջել. աստված զրկել է ինձ այդ ուրախություն . ե՛կ և ղրկիր ինձ... Այս խոսքերի հետ նա բացավ յուրի գիրկը և Մարզպետունի Իշխանը, որ արդեն մոտեցել էր՝ ջերմ աղին գրկախառնվեցավ նրան։ Սևաոան սեղմեց նրան յուր կրծբին, համ բուրեց մի քանի անգամ և հեկեկալով ասաց.

-Կերպարանքդ շեմ տեսնում, իմ ազնիվ բարեկամ, բայց հոգիս միացած է հոգուդ և նա ինձ շշնջում է, թե սիրտդ խռովված է Սևադայի դժբախտությամբ և թե աչքերդ արտաս¬ վում են արդեն... Եվ իրավ, V Մարզպետունի իշխանը չկարողացավ զսպել իրան. Ա Սևադայի գրկում արդեն նա փորձկեցավ և լուռ՛, անմռունչ արտասվում էր։ Այդ մարդը, որ արտաքուստ այնքան զորեղ և աննկուն էր երևում, մի նորատի կնոջ չափ փափուկ սիրտ ուներ։

-Նստի՛ր այստեղ, ինձ մոտ. քաջ եղիր. արհամարհիր ճակատագրի հնարվածները, միայն թե... նստիր, սիբեղիս (այս ասեղով նա իշխանին նստեցրեց յուրի կողքին), միայն թե՝ մի՛ արհամարհից երբեք առաքինությունը... Աշխարհում ոչ մի հանցանք անպատիժ չի մնում... Անշուշտ, Սևադան էլ գործել է այս պատժին արժանի մի հանցանք.»*։

-Չէի սպասում, թե այդքան դառը խոսքերով ինձ կընդունես, — նկատեց Մարզպետունին դիտմամբ, որպեսզի ստիպեր յուր դժբախտ հյուրընկալին փոխել զրույցի տխուր եղանակը

-Չէ՛, բարեկամ, դառնություն չի կարող լինել իմ խոսքերում, քանի որ քո գալուստը չըցրել է իմ սիրտը ուրախությամբ... Եվ այդպես, Գևորգ իշխանն, դու ուրեմն ինձ մոտ, իմ 112