«Էջ:Muratsan, vol. 4.djvu/117»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:49, 23 Հոկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Մարզպետունի իշխանը հանգիստ շունչ քաշեց. նա կարծես թեթևացավ յուր սիրտը ճնշող ամենավերջին ծանրությունից էլ։

-Եվ այդպես, ուրեմն, Գարդմանա տերը ապստամրների հե՞տ է,-հարցրեց իշխանը խաղաղ ձայնով։

-Ոչ թե միայն ապստամբների հետ է, այլև նա ինքն է այդ ապստամբությունը վառեր բորբոքել։

-Այդ անկարելի է։ Չարիքը գուցե յուր ետևից տարել է սրտմտությամբ վառված Սևաղային, բայց Սևադան ինքը այդ չարիքը չէր ստեղծիր

-Այո', ես ինքս ստեղծեցի։

-Դու ի՞նքդ։

-Այո՛։

-Պատճա՞ռ։

-Որպեսզի իմ վրեժնխնդրության ծարավը հագեցնեմ։

-Բայց...

-Ի՞նչ էր մտածում Աշոտ֊Երկաթը, որ կուրացնում էր Սևադային։ Մի՞թե կարծում էր, թե մարմնո կուրությունը կարող է արգելել նրա հոգուն տեսնել ամեն օր յուր առաջ չարագործի արյունաշաղախ ձեռքերը և վրեժխնդրության բոցով չբորբոքվել.., Ի՞նչ չարիք էի հասցրել ես նրան, ինչո՞ւ նա իմ տեսությունը խավարեցրեց, ինչո՞ւ ինձ դատապարտեց կենդանի մարմնով հավիտյան գերեզմանի մեջ խարխափելու...

-Բայց դու, իշխան, չէ՞ որ ապստամբեցիր նրանից և քեզ հետ էլ միասին բոլոր հյուսիսային գավառներն ապստամբեցրիր. դու սպառնում էիր պետության ամբողջությունը քայքայել, դու արքունական գահի պատվանդանն էիր փորում. մի՞թե թագավորը պարտավոր չէր պաշտպանել աշխարհը քո փառասիրական ոտնաձգությանց դեմ... Ների՛ր, որ ես այս խոսքն արտասանում եմ. բայց դու սիրում ես անկեղծությունը։

-Այո՛, այո՛, անկե՛ղծ եղիր, իշխանազն մարդուն անվայել է կեղծավորության գրգլյակներով ծածկվիլ. բայց աշխատիր, որ անկեղծության անժույժ եռանդը մինչև զրպարտության սահմանները չտանե քեզ...

— Զրպարտությո՞ւն, աստված մի արասցե։