«Էջ:Muratsan, vol. 1.djvu/70»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.


Ավետիքի տանը և դեռ առավոտը տուն չէր վերադարձել: Իսկ քարոզիչը որովհետև վաղ առավոտ շուկա էր եկել պաշարեղեն գնելու համար, այդտեղ նա լսել էր ոսկերիչի կնոջ և որդկերանց մահը: Այդ լուրը նրա վրա շատ վատ ազդեց: Բայց սառնությամբ և հեռատեսությամբ գործելն յուր սովորություն արած լինելով՝ նա չայլայլվեցավ, այլ իսկույն ևեթ «եղբայրներից» մի քանիսին ղրկեց տուն, որ Գրիգորին զբաղեցնեն մինչև յուր տուն դառնալը: Հետո մի քանի հոգու համար գնած իրեղենների վերա դարձյալ պաշար ավելացնելով՝ հանձնեց ծառային և պատվիրեց տասն և երկու հյուրերի համար ճաշի պատրաստություն տեսնել: Այս ամենից ետ ինքը շտապեց պաստորին և մյուս «եղբայրներից» մի քանիսն տեսնելու: Մի ժամից ետ նա վերադարձավ ութ հոգի էլ յուր հետ ունենալով: Նա ոսկերիչին հայտնեց, որ այսօր մտադիր է մի փոքր խնջույք սարքել, որովհետև յուր քարոզիչ նշանակելու տասներորդ տարին հենց այդ օրը լրանում է:
տանը և դեռ առավոտը տուն չէր վերադարձել: Իսկ քարոզիչը որովհետև վաղ առավոտ շուկա էր եկել պաշարեղեն գնելու համար, այդտեղ նա լսել էր ոսկերիչի կնոջ և որդկերանց մահը: Այդ լուրը նրա վրա շատ վատ ազդեց: Բայց սառնությամբ և հեռատեսությամբ գործելն յուր սովորություն արած լինելով՝ նա չայլայլվեցավ, այլ իսկույն ևեթ «եղբայրներից» մի քանիսին ղրկեց տուն, որ Գրիգորին զբաղեցնեն մինչև յուր տուն դառնալը: Հետո մի քանի հոգու համար գնած իրեղենների վերա դարձյալ պաշար ավելացնելով՝ հանձնեց ծառային և պատվիրեց տասն և երկու հյուրերի համար ճաշի պատրաստություն տեսնել: Այս ամենից ետ ինքը շտապեց պաստորին և մյուս «եղբայրներից» մի քանիսն տեսնելու: Մի ժամից ետ նա վերադարձավ ութ հոգի էլ յուր հետ ունենալով: Նա ոսկերիչին հայտնեց, որ այսօր մտադիր է մի փոքր խնջույք սարքել, որովհետև յուր քարոզիչ նշանակելու տասներորդ տարին հենց այդ օրը լրանում է:


—Իսկ վաղը,— ավելացնում էր նա,— քեզ հետ միասին շատ առավոտ պիտի ճանապարհվիք Ծառաձագ գյուղը մեր հոտին վերաբերյալ մի քանի գործերի համար:
—Իսկ վաղը,— ավելացնում էր նա,— քեզ հետ միասին շատ առավոտ պիտի ճանապարհվիք Ծառաձագ գյուղը մեր հոտին վերաբերյալ մի քանի գործերի համար: