«Էջ:Muratsan, vol. 6.djvu/5»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:11, 27 Նոյեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Ջալալ իշխանի պալատում սրբատաշ քարերից շինված մի սրահ կամարա- կապ առաստաղով, նեղ և սրածայր պատուհաններով, որոնք ագուցած են գույնգգույն ապակիներով: Սրանն ունի երկու հակադիր սրակամար դռներ: Պատերի մոտ գրված են հնատարազ աթոգներ ու բազմոցներ. վերջինները ծածկված են մետաքսով: Սրահի հատակը ծածկված է գորգերով:

ՏԵՍԻԼ Ա

Ասպրամ եվ Սուրիկ

ԱՍՊՐԱՄ.- Ինչո՞ւ համար ես հետաքրքրվում, Սուրիկ։ ՍՈԻՐԻԿ.— Նրա համար, որ դու սովորութուն չունիս օրիորդ Ռուզանի կացարանը հաճախելու, իսկ վերջին օրերս բո- լոր ժամանակդ այս սրահներումն են անցնում։ ԱՍՊՐԱՄ. — Այդ դու արդեն նկատե՞լ ես։ ՍՈԻՐԻԿ.— Ոչ միայն ես, այլև պալատի ծառաները: ԱՍՊՐԱՄ.— Օ՛, այդ լավ չէ։ Ես չէի կամենալ, որ իմ քայլերը ուրիշները դիտեին։ ՍՈԻՐԻԿ.— Գիտե՞ս, Ասպրամ, փասյաններն էլ ճիշտ քեզ նման են մտածում. գլուխները խրում են ձյունի մեջ և կարծում են թե՝ որսորդի աչքերից ծածկվեցին։ ԱՍՊՐԱՄ.— էհ, ի՞նչ անենք։ Կինը հո փասյանից ավելի չի կարող մտածել։