«Էջ:Muratsan, vol. 6.djvu/34»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

17:28, 2 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

դաշտը, մանավանդ ա’յն ժամանակ, երր այնտեղ դարր- նրվում է հայրենիքի փառքն ու փրկությունը...

ՌՈԻԶԱՆ.– Օ՜ , ինչպե՜ս ոգևորում ես դու ինձ... կցանկանայի լինել մի զինվոր և կռվել քո դրոշի տակ... Բայց ասա’ ինձ. ինչ ելք ունեցավ քո արշավանքը, և ի՞նչ հաջողություն քո սուրը։

ՆԵՐՍԵՀ.– Մի թե հաղթվելուց ետ քո աչքին կերևայի՞։

ՌՈՒԶԱՆ.– (հրճվանքով) Ուրեմն հաղթությա՞մբ վերադարձար։

ՆԵՐՍԵՀ.– Այո‘ , քեզ համար, իմ պս!շտելի կույս։

ՌՈԻԶԱՆ.– Կեցցե‘ս, իմ քաջ, և ուրեմն թշնամին անհետացա՞վ մեր սահմաններից։

ՆԵՐՍԵՀ.– Անհետացավ իսպառ։

ՌՈՒԶԱՆ.– Եվ ժողովուրդն այսուհետև պիտի ապրի խաղաղության մե՞ջ։

ՆԵՐՍԵՀ.– Անշուշտ։

ՌՈԻԶԱՆ.– Եվ գեղջուկն յուր դաշտը կհերկե հանգիստ, իսկ մշակն յուր արտը կհնձե ապահո՞վ...

ՆԵՐՍԵՀ.– Ոչ ոք այլևս չի խանգարիլ նրանց։

ՌՈՒԶԱՆ.– Ո՛վ իմ աննման, այժմ ավելի քան երբեք սիրում եմ քեզ, և եթե իմ այս սրտի փոխարեն կյանքս էլ պահանջեիր, սիրով կնվիրեի քեզ, իբրև ժողովրդյան ազատարարին... դեհ, այժմ պատմիր ինձ քո արշավանքի մանրամասնությունը։

ՆԵՐՍԵՀ.– Ամենայն սիրով... բայց իշխանները գալիս են, դեռ դիմավորենք նրանց։

                      ՏԵՍԻԼ Ե
    
        Առաջինները, Ջալալ, Մամքան, Թեճի, Զաքարե, 
            Սմբատ, Պապաք, Համատուն, Ումեկ

ՋԱԼԱԼ.– Իշխաններ, դուք ճանաչում եք այն երիտասարդին (մատնացույց անելով Ներսենի վրա): Յուր մանկության հասակից, ճանաչում եք և նրա հինավուրց ազգատոհմը:

36