«Էջ:Muratsan, vol. 6.djvu/35»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

17:00, 3 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Սրա նախնիքը հայտնի էին իրենց հավատարմությամբդեպի մեր թագավորները և անձնվիրությամբ' դեպի հայրենիքր։ Ինչպես տեսնում եք, արժանավոր որդին հետեվում է յուր նախահարց շավղին։ Նա այսօր հաղթական վերադառնում է ա՛յն ասպարեզից, ուր դուք վաղուց գործում էիք, և ուր գործել են յուր նախնիք։ Թաթարաց այն հզոր բանակը, որ մեր սահմանում գտնվելով ահ ու սարսափ էր ազդում Խաչենի ժողովրդին, Ներսեհ իշ խանի շնորհիվ իսպառ ջնջված է, իսկ նրա գլխավորները' գերված ու կապված։ Այսպիսով, ուրեմն, մեր երկրի խա ղաղությունը ապահովված է երկար, և այս բարիքը մենք պարտական ենք իշխան Ներսեհին։ Ցանկանալով արժա նապես վարձատրել նրա այս արիության գործը, կամե նում եմ այդ առթիվ ստանալ իշխանուհվո և ձեր հաճու թյունը, իշխաններ։ ՄԱՄՐԱՆ.— Վարձատրիր իշխանին այնպիսի պարգևով, որին արժանի է յուր ցույց տված ծառայությունը, ես դրա համար տալիս եմ իմ սրտագին հաճությունը։ ԶԱՔԱՐԵ.— Հայրենիքի օգտին նվիրած ծառայությունը արժանի է միշտ լավագույն վարձատրության։ Ես համաձայն եմ քո մտադրության հետ։ ԻՇԽԱՆՆԵՐ.— Մենք ևս, մենք ևս։ ԶԱԼԱԼ.— (հանդիսաբար մոտենալով Ներսեհին) Որդյակ իմ,դու արժանի ես ա՛յն պարգևին, որը վաղուց հետե սահմանված է եղել քեզ համար, բայց որը տակավին հանձնըված չէ եղել քեզ հանդիսացար։ Այդ պարգևը դու ամե նաթանկագինն ես համարել բոլոր բարիքներից։ Եվ ահա իմ հատուկ ցանկությամբ և իշխանուհվո ու մեր հարգելի իշխանների հաճությամբ ես տալիս եմ քեզ այն իբրև մրցանակ քո փառավոր հաղթության։ (Բռնելով Ռուզանի ձեոքը և հանձնելով Ներսեհին): Ահա՛ նա։ ՆԵՐՍԵՀ.— (զգացված) Դու ինձ ամենաերջանիկը կացուցիրաշխարհում, մեծ իշխան։ ՀԱԷԱԷ.— (զրկելով երկուսին և համբուրելով) Դուք արժանիեք միմյանց, որդյակներս։