«Էջ:Muratsan, vol. 4.djvu/250»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:34, 4 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Երբեմն նա կատակով հիշեցնում էր երիտասարդին Շահանգուխտի անունը։ Գոռը շառագունում և գլուխը կախում էր, ինչպես մի ամոթած աղջիկ։ Նա չէր համարձակվում հայտնի կերպով յուր սերը խոստովանել, որովհետև այդ սերը ուրիշ բնավորություն ուներ այժմ և իրան թվում էր, թե այլևս իրավունք չունի նրա մասին խոսելու։ Այս էր ահա պատճառը, որ թագուհին զարմացավ, երբ գահավանդակին հասնելով, լսեց նրանց զրույցը։ Այդ դեպքն այնքան տարօրինակ և անակնկալ էր յուր համար, որ նա չկարողացավ հետաքրքրությունը զսպել և Ասել նրանց։ Բայց ինչ էին խոսում ժամադիր սիրահարներս։

-Ծնկներս արդեն դողում են, ինչպե՞ս պիտի վերադառնամ,-ասում էր Գոռին Շահանդուխտը.- առաջին անգամն է, որ պաշարում է ինձ այսպիսի երկյուղ։

-Երկյո՞ւղ. ինչո՞ւ համար. մի՞թե հանցանք գործեցիր:

-Անշո՜ւշտ. չէ որ ամեն մի գործ, որ կատարվում է գաղտուկ, հանցանք է ըստինքյան։ Ես կամեցա անցնել հովանողի մոտով այնպես, որ մայրթագուհին ինձ չտեսնե։

-Թագուհի՞ն. մի՞թե նա հովանոցումն էր։

-Այո՛ նա դեռ նստած էր յուր բազմոցի վրա տխուր, մտախոհ... Ինչո՞ւ այդքան տխրամած է նրա դեմքը, Գոռ, սիրտս ճմռվում է ամեն անգամ, երբ տեսնում եմ նրան։

-Ինքս էլ չգիտեմ, ասում են, որ վիշտ ունի. և այդ վիշտը ծածկում են մեզանից։

-Ծածկո՞ւմ են. ոչ ոք ոչինչ չէ ծածկում, ուրիշ ի՞նչ վիշտ կարող է դառնա գույն լինել, քան հոր ու եղբոր կուրությունը, քան վշտահար մոր մահը։

-Անշուշտ չկա դառչնագույնը։

-Եվ չի կարող լինել. այդ ամենից սարսափելին է «Չի կարող լինե՞լ,0՛, ինչպես անմեղ, ինչպե եջանիկ եք դուք, սիրասո՛ւն զավակներ, երանի թե երբեք էլ այդ վիշտը չզգաք, այն դառնությունը չճաշակեք». շշնջաց ինքն իրան թագուհին և ձեռքը սեղմեց կրծքին, որ ալիքի պես ելնենք ու իջնում էր։ -Թո դիմավորումը լցրեց իմ սիրտը բարկրությամբ.