«Էջ:Muratsan, vol. 4.djvu/251»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:57, 4 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

շարունակեց Գոռր.— աշխարհի ամենամեծ փաոքերը չէին կարող բերել ինձ այն ուրախությունը, որ ճաշակեցի ես այս վայրկենում։ Բայց եթե այդ շնորհն ինձ հանելու պատճառով քո սիրտն անհանգստացել է մի վայրկյան, ես կցանկանայի, որ դու չհանդիպեիր ինձ այստեղ։

-Չհանդիպել... մի'թե կարող էի. մի՛թե համբերություն կունենայի... Այն օրից ի վեր, որ ու պահականոներից հեռացել և աշխատում ես կրճերում, ես գրեթե այլևս չեմ տեսնում քեզ։ Դու առավոտը վաղ հեռանում ես դղյակից. ամբողջ օրը հոգնում ու վաստակում ես դրսում և երեկոյան ուշ վերադառնալով' հազիվ խոնջացած մարմնիդ հանգիստ ես տալիս։ Էլ երբեք ուր տեսնեմ քեզ։ Ամեն օր բարձրանում եմ դղյակի աշտարակը և ժամերով կանգնած նայում եմ կրճերին, ուր զորականի հետ միասին աշխատում ես դու։ Լարում եմ տեսողությանս ուժը, աշխատում եմ քեզ տեսնել... սակայն հազիվ նշմարում եմ քո սաղավարտի բարցրունքը և արծաթե դարդմանակը որ փայլում է արևի առաջ։ Եվ ինչպե այդ վայրկանին կամենում եմ ես թռչել դեպի քեզ կամենում եմ դալ և նայել միայն քեզ վրա կամ... սրբել իմ ձեռքով քո քրտնաթոր ճակատը... Եվ սակայն թռչում է միայն հոգիս, որ չի կարողանում բերել քեզ իմ սիրտը, նա մնում է աշտարակի մեջ փակված , ինչպես վանդակի թռչնիկը, որին թույլ չեն տալիս օդի մեջ ճախրելու... Դժվար դրություն է այս, Գոռ, այնպես չէ. խոսիր, ինչու ես լռում։

-Խոսիր դու, իմ աննման Շահանդուխտ. խոսիր միայն դու. քո ձայնը հնչում է ավելի քաղցր, քան այս առվի կարկաչը, քան գարնան սոխակի առավոտյան մեղեդին...

-Ես այլևս չկարողացա համբերել, տեսա որ, եթե բախտի կամքին հանձնվում, շատ պիտի չարչարվիմ, ուստի որոշեցի այս պադգամն քայլն անել. ներիի ինձ, Գոռ, եթե մեղադրեցի ես համեստության դեմ... չգիտես, թե որքան շատ տանջվել եմ ես։ -Ներել. միթե հանցանք է սիրելը. դու հնազանդել ես քո սրտին։ -Այո', իմ սրտին։ Ահա', մի քանի օր է, ինչ տեսնում եմ, որ դու կրճերից վերադառնալով բարձրանում ես ժայռե