«Էջ:Muratsan, vol. 4.djvu/252»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

11:15, 4 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

րր և այս գահավանդակից անցնելով' քերում մեր աշտարակի ստորոտը... Այդ ժամանակ ես արդեն չինում եմ նընչարանում, պատուհանի նեղ անցքից տեսնում եմ քեզ...

— Տեսնում ես, որ հայացքս դեպի վեր սևեռած' անցնում եմ համրաքայլ...

— Այո՛, և աշխատում ես ինձ տեսնել։ Դժբախտաբար դղյակի պատուհաններն այնքան անձուկ են, որ նրանց միչից գլուխ հանելն իսկ անկարելի է... Եվ ահա' այդ պատճառով ես այս հանդուգն միտքը հաղաց, որոշեցի գալ և սպասել այստեղ քո բարձին։
— Իսկ դղյակի սպասուհինե՞րը... 

— Ոչ ոք ինձ չտեսավ, ես խուլ սանդուղքներից իջա։

— Եվ եկար ինձ դիմավորելո՞ւ, այստե՞ղ... մենա՞ կ... 0՞, որքան բարի, որքան սիրելի ես դու... Այս ասելով Գոռը բացավ յուր բազուկները և կամեցավ ղրկել սիրուհուն, բայց նա բռնեց երիտասարդի երկու ձեռներից և քնշաբար ետ մղելով նրանց ասաց ժպտալով.
— Ո չ, սիրեց այդ իմ հոր, նախարարազուն երիտասարդները այդպես չեն պաշտպանում բարձակից օրիորդներին... 


-Շահանդո՛ւխտ...

— Այո՛, մենք մենակ ենք. դու ինձ պիտի պաշտպանես քո դեմ։

— 0՞, ինչպե՜ս խիստ, ինչպես ահավոր ես դու։
— Ես եկա միայն մի խոսք ասելու քեզ, որովհետև առանձին չենք պատահում միմյանց, իսկ երրորդի ներկայությամբ ասել չեմ համարձակվում... Ես իսկույն պիտի վերադառնամ։ 

— Ա՜խ, ինչպե՜ս կփափագեի, որ քո ճանապարհի վրա լեռներ բուսնեին այս վայրկենին... — Այո՛, միայն մի խոսք... Եկա քեզ խնդրելու, որ եթե կոները արևի մուտքից գեթ մի ժամ առաջ վերադառնաս տուն... որպեսզի ամեն օր պատշգամբից կարողանամ քեզ ողջունել և քո ողջույնն առնել... — Միայն ա՞յդ։