«Էջ:Muratsan, vol. 6.djvu/400»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

18:38, 9 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Ծ Ա Ն Ո Թ Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր

                              1․ ՌՈՒԶԱՆ

Դրամայի լրիվ վերնագիրն է՝ «Ռուզան կամ հայրենանասեր օրիորդ»։ Ռուզանը պատմական դրամա է։ Աոաջին անգամ բեմադրվել է 1882 թվականի փետրվարի 4-ին։ Բե- մադրոլթյանը մասնակցել են տիկին Ա. Հրաչյան, Պ. Ադամյանը, Դ. Տեր- Դավթյանը և ժամանակի մյուս նշանավոր դերասանները, Այնուհետև «Ռուզանը» տասնամյակներ շարունակ խաղացվել է հայկական բեմերում (Թիֆլիս, Ղարս Բաքու, Բաթում, Շուշի, Ալեքսանդրապոլ, Իգդիր, Երևան և այլն)։ Սովետական շրջանում «Ռուզանը» աոաջին անդամ բեմադրվել է Լենինականում 1940 թվականին, ապա Երևանում և հանրապետության այլ քաղաքներում։ «Ռուզանը» աոաջին անգամ լույս է տեսել «Թատրոն» հանդեսում (1900 թ.,№ l)։

Երկրորդ անգամ, վերամշակումից հետո' «Ռուզանը» տպագրվել է Մուրացանի «Երկասիրությունների» 2-րդ հատորում (Թիֆլիս, 1910 թ-)։

Երրորդ անգամ տպագրվել է աոանձին (Հայպետհրատ, 1944 թ Երևան)։

Չորրորդ անգամ հրատարակվել է երկերի 5-րդ հատորում (Հայպետհրատ, 1951թ., Երևան),

Տպագրվում է ըստ Երկերի 5-րդ հատորի տեքստի։

          2․ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ

Աոաջին անգամ լույս է տեսել «Լումա» հանդեսում, 1902 թ., № 2 ։ Պատմվածքը «Լումայում» տպագրվել է «Անմեղ զրույցներ» ընդհանուր խորագրի տակ։

Երկրորդ անգամ տպագրվել է Մուրացանի «Ընտիր երկեր», 1936–1939 թթ. հրատարակչության 3-րդ հատորում (Պետհրատ, 1936 թ., Երևան–Մոսկվա), Տպագրվում է րստ երկերի 5-րդ հատորի տեքստի։

402