«Էջ:Muratsan, vol. 4.djvu/323»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:05, 25 Դեկտեմբերի 2018-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Յուր իսկ պաշտպանության,— պատասխանեի պատանին շառագունելով։

-Այո', հայրդ ինձ պատմեց։ Նրա պաշտպանության է հանձնվածե Գառնին։ Սյունյաց օրիորդը արժանի է այդ պաշտոնին։ Երբ այր մարդիկ կռվում են դաշտում, կանայք կարող են բերդերը պաշտպանել... Թեպետ ցավալի է, որ հայոց երկիրը միայն քսան տղամարդ է դաշտը հանում այսօր, բայց մյուս կողմից էլ ուրախալի է, որ այդ քսան քաշերին հետևում է մի կին. և որ այդ կինը իմ որդեդրուհին և Գոռի հարսնացուն է...։ Գնա, իմ քաջ, արժանի' եղիր քո մրցանակին։

Այս ասելուց հետ թագավորը մոտեցավ մյուս զինվորներին, բոլորի հետ խոսեց, բոլորին էլ քաջալերեց և ապադառնալով Մարզպետունուն, առաջարկեց նրան միացնել յուր խմբին Սևանում գտնված զինվորների կեսը։
Իշխանը հրաժարվեցավ արքայի առաջարկությունից, չկամենալով նվազեցնել նրա թիկնապահների թիվը: 

-Վտանգի միջոցին մենք կարող ենք փախչել—, ասաց նա նրան,

-Բայց արքան այս կղզում հույս տալու տեղ չունի, անկարելի է մի զորական անգամ հեռացնել այստեղից։ Թագավորը գովեց յուր հավատարմի հոգածու զգուշությունը և ապա դառնալով նրան ու Վահրամ սեպուհին' ավելացրեց.

-Իմ իշխանները թողեցին ինձ միայնակ և ամոթահար, այդ պատճառով ես մտա Սևան իբրև կամավոր գերի։ Եթե դուք կհաջողիք ձեր ձեռն արկության մեջ և կկարողանաք սրբել այն արտը, որ դրին մեր դրոշի վրա տիրադրուժ իշխանները, այն ժամանակ ես նորել կելնեմ իմ բանտից և կպսակեմ ձեր հաջողությունով իմ արշավանքներով։ Այս օրվանից իմ դրոշը ես կհանձնեմ ձեր խմբին, թո'ղ նա ամեն տեղ ոգևորե այս քաջերին և հիշեցնի, որ թագավորը կալանավոր է Սևանում... Այս ասելով թագավորը հրամայեց թիկնապահներին բերել արքայական դրոշը։ Հոր լռությունը տիրեց։ Ուխտի զինվորները