«Էջ:Muratsan, vol. 6.djvu/71»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

18:50, 13 հունվարի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

կության այն աղբյո՛ւրն, որից հավասարապես պիտի օգ—

տըվենք թե՛ մենք, թե՛ մեր հարազատները և թե ժողո–

վուրդը...Բայց ահա՛ աստված տնօրինեց այլ կերպ։ Նա

փակեց մեր առաջ երանության դուռը և բացավ փորձու–

թյան մի փշալից ճանապարհ, որով պիտի անցնենք։ Անց–

նենք, ուրեմն, առանց դժգոհության, զի ոչ ոք կարող է

աստծո խորհուրդները քննել կամ գուշակել թե՝ այս ամենը

չի իսկապես բարիք, որ նա ղրկել է մեղ վշտերի կերպա–

րանքով... Խոնարհե՛նք նրա սուրբ կամքի առաջ և մեզ

վիճակված դառն բաժակը քամենք կամակար։ Իրա՛վ,

սա մեր սրտին կբերե տանջանք, բայց և ժողովրդին

կտա փրկություն։ Ուրեմն և դու, սիրեցյալդ իմ, քաջացիր

և կրիր քո բաժին զրկանքն և հենց այդ զրկանքում քո

վարձը որոնիր, զի մեզնից ոչ ոք ունի իրավունք՝ Ժողո-

վըրդի ազատությունն յուր բախտին զոհելու։

ՆԵՐՍԵՀ.— Ես բախտ չեմ որոնում, ով աննման կույս, բայց

իբրև հայ զինվոր՝ պարտավոր եմ հայ կնոջ մեջ՝ հայ

անվան պատիվը պաշտպանել։

ՌՈԻԶԱՆ.— Այդ պարտքը ես կվճարեմ․ ղի իմ վճիռն անդարձ

է, ինչպես զոհի վերջին շունչը, որ նա ավանդում է մա–

հու թագավորությանը... Ուրեմն կացեք բարյավ և մ՛ի

խանգարեք ինձ (պատրասավում է դուրս գնալու):

ՋԱԼԱԼ․- Աղջիկս․․․

ՄԱՄՔԱՆ.— Ռուզան...

ՍՄԲԱՏ.–(առաջանալով) Իշխանուհի, դու կապտում ես մեր

սրբազան իրավունքն, արգելելով մեզ կատարել մեր

պարտքը․ մի՛ թույլ տար, աղաչում եմ, որ զինվորի սուրը

կարմրի ամոթից։

ՌՈԻԶԱՆ.— Ժամանակն անցնում է, իշխաններ, մի խանգա–

րեք ինձ, Զինվորի պատվասիրությունը ստիպում է ձեզ

կռվել․ գիտեմ, բայց դա կլինի մի չարիք, որ դուք կգոր–

ծեք, և որին կհետևե ավելի մեծ թշվառություն։ Զեր ու–

նեցած ուժին ես ծանոթ եմ քաջապես։ Զաքարե հորեղ–

բայրս ամեն ինչ խոսեց, ես ամեն ինչ լսեցի։ Դուք

չպիտի կարենաք դիմադրել թշնամուն, ուրեմն և հուսա-