«Էջ:Muratsan, vol. 1.djvu/284»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ՝ Replaced
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Չսրբագրված
+
Սրբագրված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
— Ի
— Ի՞նչ տասը, ի՞նչ քսան, ի՞նչ հիսուն...
— Բա ո՜րքան։
— Հինգ հարյուր, տո՜, հինգ հարյո՞ւր։
— Ասա ճիշտ գժված ես եղել էլի՜։
— Գժվածն էլ խո պոզեր չի՞ ունենա։
— Դե լավ, ստորագրվել ես, ստորագրվել. խո այդքան
փողը չե՞ս վճարելու։
— Իհարկե չեմ վճարելու։ Արբած մարդիկ ենք եղել, գի¬
նին ինչ որ հրամայել է, արել ենք էլի. չե՞ս տեսնում մեր Սո¬
մարյանցն էլ հինգ հարյուր ռուբլ է ստորագրել։
— Բրավո՜, բրավո՜, մեծ գործ եք կատարել, լավ է, որ
չեք ամաչում, —այժմ խստությամբ նկատեց տիկինը։
— Բայց, Ելիզավետա, տե՛ս, աստծո ողորմությունը
ինչպես է հասել, որ թուղթը մնացել է ինձ մոտ, թե չէ այն
անպիտան Սլաքյանի ձեռքն ընկներ, բոլորին էլ կխայտառա-
կեր։
— Նա ի՞նչ ունի ձեզ հետ։
— Օ՜, օ՜, նա շատ վատ մարդ է․ այսպիսի դեպքերում
նա սատանայից էլ չար է։ Նրա կարծիքով թե արբած և թե
լուրջ ժամանակ, միշտ միևնույն մարդը պիտի լինիս« ինչ
խոստացել ես, պիտի կատարես։
— Որովհետև աշխարհում այդ տեսակ մարդիկներ էլ
կան, ես նրանց աչքը, ա՜յ, այսպես կհանեմ,— այս ասե-
լով տիկին Տանպետյանցը խլեց մարդու ձեռքից ստորագրու-
թյան թուղթը և պատռեց։
— Օ՜, օ՜, այդ լավ չարիր, Ելիզավետա, այդ լավ շա¬
րիր,— արտաքին դժգոհությամբ և ներքին գոհունակությամբ
բացականչեց Տանպետյանցը:
— Շատ լավ արի։ Թող այդ տեսակ թղթերը ոչ մնան, ոչ
էլ ընկնեն Սլաքյանի նման չար մարդկանց ձեռքը։ Այս ասե¬
լով դուրս գնաց տիկինը, պատոոտած թղթի կտորտանքը դուրս
թափելու համար։
Ամուսինը հետևեց նրան։
— Ելիզավետա, թո՛ղ գոնե այդտեղ ստորագրվողներից
մի քանիսի անունները նշանակեմ իմ հիշողության տետրա¬
կում, նա ինձ կհարկավորի։
284