«Էջ:Muratsan, vol. 4.djvu/392»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

12:06, 5 փետրվարի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ժըմ գալիս էր յուր եղբոր և թագավորի մոտ և հիշում էր հեռավոր անցյալը, որի հետ կապված էին սրտառուչ հիշատակներ։ Նա հիշում էր յուր մանկությունը, որ անցուցել էր Երազդավորսի արքունիքում, խաղերի ու զվարճությանը մեջ, բայց միշտ անբաժան յուր Աշոտ ու Մուշեղ եղբայրներից։ Հիշում էր յուր պատանեկությունը, որի միջոցին սովորում էր հայրենիքը պաշտպանելու կամ թշնամին վանելու դժվարին արհեստը և իրան դասակից էին լինում միշտ նույն եղբայրները. հիշում էր յուր երիտասարդությունը, որի ժամանակ արդեն Աշոտ Թագաժառանգը շահատակում էր պատերազմների մեջ և ինքն ու Մուշեղն աջակցում էին նրան, չկամենալով երբեք բաժանվել եղբորից և ուխտելով նրան մշտական զինակցություն։ Բայց և այդտեղ նա մտաբերեց Նիգ Գավառի պատերազմը' դավաճան Գագիկ Արծրունու դեմ, որի ժամանակ իրանք կռվում էին առյուծի պես, բայց և այնպես հաղթվեցան, որովհետև Աշոտի գունդը կազմող սևորդիները փախուստ տվին ճակատից, որով և պատճառ դարձան իրանց պարտության և քաջ Մուշեղի գերվելուն ու մահվան։ Մի վայրկյան հին զայրույթը բռնկեց Աբասի սրտում, նա հիշեց Աշոտի թուլությունը, սևորդյաց օրիորդի հետ ունեցած սիրո պատմությունը, որը պատճառ դարձավ իրանց Անդրանիկ անհաջողության... և նա զղջաց, որ գալիս է այդ եղբոր հետ հաշտվելու։ Բայց հենց որ դեմքը դարձուց և տեսավ Մարզպետունուն, որ նայում էր յուր վրա իբրև մարմնացյալ եռանդ, իբրև աննկուն հայրենասիրություն, որ ամեն քեն ու ոխ ստորագրում էր միայն հայրենիքի շահուն, նա ամաչեց և զայրույթն իջավ։ Նրա աչքի առաջ արձանացավ այժմ ապաբախտ հոր դիակը, խաչի վրա հանած, նրա ականջներին զարկեց այդ դիակը ծաղրող մահմեդականների աղմուկը, նա հիշեց բռնավոր Յուսուփին, նրա անդթությունները և միևնույն ժամանակ մտաբերեց այն քաջին, որ ինչպես երկնային սրտմտություն իջավ Ուտիքից դեպի Ոստան, ցիրուցան արավ հագարացիներին, ջարդեց նրանց հրոսախմբերը, տարագրեց գազան Ցուսոփին և յուր հոր նահատակության վրեժը տասնապատիկ 392