«Դերասան Ադամյանի մահը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Վերնագիր |title=Դերասան Ադամյանի մահը |section = |previous = Խեղճ Ադամյան |next = Աստղերի հետ |notes = Աղբյուր. <span t…
 
չNo edit summary
 
Տող 4.
|previous = [[Խեղճ Ադամյան]]
|next = [[Աստղերի հետ]]
|notes = Աղբյուր. <span title="Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու">ԵԼԺ</span> <span title="հատոր առաջին">հ1</span>, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/100|98]],<br /><span title="ծանոթագրություն">ծ.</span> ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/580|570]]
|author =Հովհաննես Թումանյան}}
 
{{poem|ԴԵՐԱՍԱՆ ԱԴԱՄՅԱՆԻ ՄԱՀԸ|<poem>
«Մեռնել-քնել»
Համլետ
 
Ոգևորողն ընկավ արդեն,
{{Էջ|Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/100}}
Եվ լռեցին նորա հետ
Սիրո տանջանք, զայրույթ ու քեն—
Լիր, Օթելլո և Համլետ։
 
{{տող|5}}Մեռավ— քնեց, հանգստացավ.
Որպես աղմուկ կենդանության,
Մեռելության միջից անցավ
Եվ չքացավ հավիտյան։
 
Էլ չի լսվիլ նորա ձայնը
{{տող|10}}Իմաստներով ոգեշունչ,
Հավերժացավ աստվածայինը,
Մնաց դիակն անմռունչ։
 
Եվ կըհանգչի լուռ և անշարժ
Դերասանը քարի տակ,
{{տող|15}}Բայց կպատմի քարն ապառաժ
Մրրկալից հիշատակ։
 
Եվ այցելուն պիտի կանգնե
Շիրմի առջև փառագոչ,
Սրտի խորքից բացականչե
{{տող|20}}Ձայնով հպարտ ու դողդոջ—
«Ոսկերացդ հանգիստ,
Աննման արտիստ»։
</poem>|1891}}