«Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/416»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

14:38, 20 փետրվարի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

սին», իսկ 1860—63 թթ. հարել է Սվաճյանի «Մեղուին»։ Նույն թվականներին հրաաարակել է «Հայոց եկեղեցին և Ամերիկայի քարոզիչը» և «Պատասխանի կարևոր հարցման նորին բրիտանական վեհափառության վսեմափայլ դեսպանին» գրքույկները, որոնցից աոայինի մեջ մերկացրել է ամերիկյան միսիոներների կատարած ցայրայիչ աշխատանքը հայ իրականության մեյ. իսկ երկրորդով հանդես եկել հայ ժողովըրդի ներքին գործերին անգլիական կառավարության ունեցած միջամտության դեմ։ Երբ Նալրանդյանի «Հրաշափառ խայտառակություն» և «Մեղուի» խմբագրին ոլղրղված «Նամակը» տպագրվում են Սվաճյանի թերթի էյերում և պահպանողական մամուլը սկսում է հարձակումներ անել Նալրանդյանի դեմ, «Մեղուում» (1861, 10 փետրվարի,№ 124) լույս են տեսնում Մատթեոս Այվատյանի «Եկեղեցվո կառավարությունը սահմանադրակա՞ն է, թե միապետական» և Հարություն Սվաճյանի «Չքնաղ հյուրընկալություն» հոդվածները ի պաշտպանություն նաւրանդյանի։ Այվատյանն իր պաշտպանության տակ առնելով նալբանդյանին Վանցի Պողոսին^ դատապարտելոլ հարցում, ասաջ է քաշում եկեղեցական իշխանությունները ընտրովի դարձնելու, հոգևորականների գոր ծած հանցանքների համար սահմանվող պատիժների որոշման մեջ ժողովրդին մասնակից դարձնելու խնդիրները, հարցեր, որոնց նպատակն էր վերջ տալ պատրիարքարանի ու կրոնական հաստատությունների միանձնյա ղեկավարությանն ու հակաժողովրդական արա/1 քներին։ Բացի սրանից, Այվատյանը իր հոդվածում առաջ էր քաշում սոցիալական հարցեր, հայտարարում, թե «հոգևորականի և աշխարհականի, արուի և էդի, հրեի և հեթանոսի» մեջ խտրություն չպետք է չինի, որ սխալ է, երբ г իշխան ք կամ քահանայք տեր էին ու ժողովուրդը ծաոա», որ «Նալրանդյանցին ըսածին պես... մարդիկ հավասար իրավունքով դուրս եկան աստծու ձեռքից» к հավասար էլ պետք է լինեն։ Հիշյալ հագվածի լույս ընծայումից հետո, կրոնական ժողովի որոշմամր, Կ. Պոլս ի պատրիարք Սարդսի հատուկ հրամանով առաջարկվել էր Հովհաննես Չամուոճյան-Տերոյենցին ՞ըստակ պատասխան դրել Այվատյանին և հերքել նրա դրույթներըւ 1861 թ. լույս է ընծայվում Տամուոճյանի աՄ. Մ. Այվատյանին նամակի քննությունը Քրիստոսի եկեղեցվո կառավարության վրա» դիրքը, որտեղ տող առ տող քըն ն ութ յան է առնված Այվատյանի հոդվածըւ Չամուոճյանն իր գրքում Այվատյանին ներկայացնում էր որպես նաւրանդյանի «սխալ» ճանապարհի վրա կանգնած ու մոլորված մի անձնավորության։ Խոսելով Նալրանդյանի քաղաքական հայացքների մասին նա հարցնում է Այվատյանին. « Մենք այսպես մարդուն հերետիկոս կըսենք, քոլ լեզվովդ ասոր ի՞նչ կըսեք նե' մեզ ծանուցանելիդ շնորհ կհամարիմ» և խորհուրդ է տալիս նրան, ում ուզում է հետևի, միայն ոչ Նալրանդյանի գաղափարներին, «Միայն թե Նալրանդյանը չըլլա քեղի աստվածաբանության դաստոլ ընտրածդ», — դրում է նա։Չամուոճյանի գրքից պարզվում է, որ Այվատյանր եղել է «Մեղվականների» կազմակերպության անդամ, որոնց նա կոչում է «դռնամիջյան հերետիկոսների ժողովք»։ Արձագանքելով Չամուոճյանի գրքին, «Արևեյյան դար» թերթն իր հերթին հույս է հայտնում, որ «հերձվածողական ձայներու տգիտաբար արձագանք եղած Մ. Այվատյանը Տերոյենց մեծանուն պատվելին հանած քննության տետրակեն համոզվելով' կճանլնա իր սխալը» (տե՛ս «Արևելյան դար», 1861, М 12)։ Սակայն Մատթեոս Այվատյանը ոչ միայն ետ չընկրկեց պայքարից, այլ 1862 թ. «Մեղուի» ապրիլի 10-ի համարում (M 1Տ8) բողոքեց Չամուոճյանի դեմ և պահանջեց ոչ թե հայհոյություններով լեցուն անիմաոա պատասխաններով հանդես գալ, այլ գիտական ճիշտ հերքումներով, իոկ թե անկարող է, «լեզուն իրեն քաշելով աեղը ծանր նստի, ապա թե ոչ' գիանա որ վերջին անգամ բերանը քաշելու պես կպատոեմ։ Ւնչ ըսել ուզելս ինք կհասկնա»։ 416