«Էջ:Muratsan, vol. 4.djvu/427»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:43, 22 փետրվարի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

_ Այո, կախված... Նա հանել էր երկաթե կանթեղե նրա պարանը յուր փողն անցուցել... Թեթև մարմինը տակավին ճոճում էր օդի մեջ... Այդ տեսարանը զարհուրեցրեց ինձ, երկինքը կարծես փլավ իմ գլխին և դժոխոց սպիները պատեցին իմ շուրջը իրանց արհավիըներով... Մի վայրկյան միայն տեսա ևս զարհուրելի պատկերը, մռնչացի ինչպես անապատի առյուծը, որ գոռում է հսկայի հարվածն առնելուց, իմ ձայնը որոտաց դղյակի կամարներում, մարդիկ իրար անցան, իսկ ես հափշտակեցի նրան, սեղմեցի կրծքիս և խելապարի նման դուրս փախա աշտարակից... Մի վայրկյան ինձ այնպես թվաց, թե նա կենդանի է. թե շուտով պիտի խոսե իմ ականջին. թե յուր լուսալիր աչքերը պիտի բանա... Ավա՜ղ, այդ միայն ցնորք էր. Աբրահամը մեռել էր անհարիր, նրա սիրուն դեմքը կապտել, գեղանի աչքերը հանգել, շրթունքները փակվել և սիրտը դադարել էր տրոփելուց, ես այդ տեսա, զգացի, ձեռքերով շոշափեցի և նորեն անշնչացած մարմինը գրկելով սկսա դառնապես նրա մահը ողբալ։ Ի՞նչ պատահեց ինձ այնուհետև, չդիտեմ, մի քանի օր շարունակ ես խելազուրկ էի... Վերջին վարյկանին միայն, երբ զոհի դագաղը իջեցնում էին .գերեզման, նորեն իմ սիրտը փղձկաց, նորեն արտասվաց աղբյուրները բացվեցան և ես սկսա իմ կորուստը ողբալ։ Այս խոսքերի վրա սեպուհը խոր հառաչեց և գլուխը կախելով լռեց մի րոպե։ Իշխանը, որ քաջ ըմբռնում էր նրա վշտի ծանրությունը, կամեցավ մխիթարական խոսքեր ասել նրան, բայց դրանք հակառակ ազդեցություն արին Ամբրամի վրա։ - Մի' խոսիր ինձ մխիթարությունից, տեր Մարզպետունի,— բացականչեց նա կարծես վրդովված. դու չես կարող մխիթարել այն մարդուն, որ կորուսել է յուր կյանքից ավելի թանկագին գանձը, որի հոգին մեռել է, սիրտն ընդարմացել է և որ ապրում է միայն տանջվելու համար...։ Կամենում ես ինձ մխիթարել, ցույց տուր, թե որ ճանապարհով կարող եմ ես ավելի լավ վրեմախնդիր լինել իմ թշնամուն և քո թագավորին... Այո , միայն վրեմախնդրությունը, անողոք, կործանիչ վրեմախնդրությունը կարող է ինձ մխիթարել... Իմ սիրտը կուրախանա, հոգիս կհրճվի, երբ տեսնեմ Աշոտին իմ 427