«Էջ:Muratsan, vol. 4.djvu/437»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:21, 28 փետրվարի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

այսինքն' զորքը հեռու էր աթոռանիստ քաղաքից, իսկ թագաժառանգն ու իշխանները գտնվում էին Բագարանում, Այդպիսով, առանց դժվարթյան, նա կարող էր թե՛ արքունիքն ու նրա գանձերը գրավել և թե՝ Աբասին և նրա իշխաններին ձերբակալել:

Այս նպատակով ահա՛ նա մի քանի օր շարունակ առատապես հյուրտս, քեց ոչ միայն արքայազն ու իշխանազն հյուրերին, այլև արքայական զորքերին և բոլոր այն աշխարախումբ բազմությանը, որ հեռավոր թե' մոտակա տեղերիդ ժողովվել, լցվել էր Բազարտն։ Բացի այդ նա մեծաքանակ ողորմություն բաշխեց կարոտյալներին, իբր թե հանգուցյալ թագավորի հոգվոփրկության համար։ Այս ամենը, արդարս փոխեցին ժողովրդի ու զորքի կարծիքը «բռնավորի» նկատմամբ, իսկ իշխաններից մի քանիսը, մինչև անգամ, հիացան նրա մեծանձնության վրա։ Տեսնելով աչքդ հաջողությունը, «բռնավորը» սիրտ առավ <գլխավոր նպատակին» վերաբերյալ մյուս պատրաստությունները տեսնելու։

-Ամենից առաջ նա մարդ ուղարկեց Նսըրի մոտ և հայտնելով նրա յուր դիտավորությունը, խնդրեց օգնել իրան՝ եթե հարկը պահանջե։ Նսըրը, որովհետև հենց այդպիսի առիթ էր որոնում յուր հին վրեժը լուծելու համար, սիրով ընդունեց «բռնավորի» խնդիրը։ Այնուհետև վերջինս հրաման արավ Երասխաձորում գտնվող յուր զորքին տակավ առտակավ առաջանալ դեպի Երազդավորս, առանց սակայն կասկածի առիթ տալու հետաքըրքիր հետամուտներին։ Ապա նա մտածեց Աբասին ու նրա հավատարիմներին ձերբակալելու։ Բայց որպեսզի այդ անելուց ետ պետական զորքը հնազանդի իրան, նա մեծ գումար տվավ յուր մտերիմների ձեռքը, որպեսզի նրանք զորքի գլխավորներին կաշառեն: Այս ամենը կարդադրելուց ետ՝ նա սկսավ խոսել չեզոք իշխանների հետ և նրանց կարծիքն իմանալ ապագա թագավորի վերաբերմամբ։ «Բռնավորը» հույս ուներ գտնել նրանց մեջ դժգոհներ, որոնք սիրով կմիանային յուր հետ և գործը դրանով կհեշտանար։ Բայց նա հիասթափվեցավ, երբ իշխանները միաբերան մատնացույց արին Աբասի վրա։