«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/548»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Էջի մարմին (ներառվելու է). | Էջի մարմին (ներառվելու է). | ||
Տող 1. | Տող 1. | ||
''գրական լեզվով պատմած, փոփոխածի, զանազան վարիանտներից կազմածի, չափական ձևի վերածածի վրա,—ասում է նա,—չպետք է գրվի «ժողովրդական»։ Նա արդեն ժողովրդականը չի, թեև բնագիրը ժողովրդից է առած» (նույն տեղում, էջ 266):'' |
|||
Նյութն ընտրելով՝ Թումանյանն առաջին հերթին այն ձևում է իր առաջադրած խնդրին համաձայն։ Օրինակ, «Քաջ կիվիվը» բանաստեղծության նյութը նա առել է Գ․ Սրվանձտյանի «Համով–հոտով» գրքից։ Բայց այնտեղ ոտանավորն ունի 28 տուն, որոնցից բանաստեղծն օգտագործել է միայն 4-ը՝ առաջինը, երրորդը, տասնմեկերորդն ու քսաներեքերորդը։ «Փոքրիկ երկրագործի» բանահյուսական տարբերակն ունի 54 տող, որոնցից բանաստեղծն օգտագործել է միայն առաջին 9 տողերը և այլն։ |
''Նյութն ընտրելով՝ Թումանյանն առաջին հերթին այն ձևում է իր առաջադրած խնդրին համաձայն։ Օրինակ, «Քաջ կիվիվը» բանաստեղծության նյութը նա առել է Գ․ Սրվանձտյանի «Համով–հոտով» գրքից։ Բայց այնտեղ ոտանավորն ունի 28 տուն, որոնցից բանաստեղծն օգտագործել է միայն 4-ը՝ առաջինը, երրորդը, տասնմեկերորդն ու քսաներեքերորդը։ «Փոքրիկ երկրագործի» բանահյուսական տարբերակն ունի 54 տող, որոնցից բանաստեղծն օգտագործել է միայն առաջին 9 տողերը և այլն։'' |
||
Պահելով ժողովրդական երգի ընդհանուր ոգին, Թումանյանը միաժամանակ ներքին փոփոխություններ է մտցնում դրա մեջ՝ հարմարեցնելով նոր ժամանակներին։ Այս տեսակետից որպես հետաքրքիր օրինակ կարող է ծառայել «Մանուկն ու ջուրը»։ Սրա ժողովրդական տարբերակները պահվում են միջնադարյան ձեռագիր մատյաններում, իսկ առաջին մշակողը եղել է XVII դարի բանաստեղծ Երեմիա Քյոմուրճյանը։ Ե՛վ ժողովրդական տարբերակները, և՛ Քյոմուրճյանի մշակումն ավելի ընդարձակ են և միանգամայն համապատասխան միջնադարի ոգուն։ Դրանք երկխոսություններ են կամ ջրիկի և «սիրո տեր» երիտասարդի, կամ ջրիկի և պանդուխտի սիրակարոտ նորահարսի միջև։ Այդ պատճառով այս երկխոսությունների մեջ շոշափվում են սիրո ու պանդխտության մոտիվները՝ համապատասխանաբար ուրախ ու տխուր գուներանգներով։ |
''Պահելով ժողովրդական երգի ընդհանուր ոգին, Թումանյանը միաժամանակ ներքին փոփոխություններ է մտցնում դրա մեջ՝ հարմարեցնելով նոր ժամանակներին։ Այս տեսակետից որպես հետաքրքիր օրինակ կարող է ծառայել «Մանուկն ու ջուրը»։ Սրա ժողովրդական տարբերակները պահվում են միջնադարյան ձեռագիր մատյաններում, իսկ առաջին մշակողը եղել է XVII դարի բանաստեղծ Երեմիա Քյոմուրճյանը։ Ե՛վ ժողովրդական տարբերակները, և՛ Քյոմուրճյանի մշակումն ավելի ընդարձակ են և միանգամայն համապատասխան միջնադարի ոգուն։ Դրանք երկխոսություններ են կամ ջրիկի և «սիրո տեր» երիտասարդի, կամ ջրիկի և պանդուխտի սիրակարոտ նորահարսի միջև։ Այդ պատճառով այս երկխոսությունների մեջ շոշափվում են սիրո ու պանդխտության մոտիվները՝ համապատասխանաբար ուրախ ու տխուր գուներանգներով։'' |
||
Թումանյանի բանաստեղծության մեջ «ամպոտ սարից» եկող ջրիկի զրուցակիցը երեխա է, և, բնականաբար, այստեղ բացակայում են ուշ միջնադարի բանաստեղծության համար տիպական պանդխտության և կրոնական մտայնությանն ի հակակշիռ փառաբանվող աշխարհիկ սիրո մոտիվները։ Ճիշտ է, հարցերը նույնն են՝ «Դու ո՞ր սարեն կուգաս, ջրիկ», «Դու ո՞ր առուն կերթաս, ջրիկ», «Դու ո՞ր այգին կերթաս, ջրիկ», բայց քանի որ դրանք տալիս է երեխան, ջրիկի պատասխանները խաղացկուն են, թեթև, դրանց նպատակը «ամպոտ սարերի», առվի ափերին փռված «շուշան ու վարդի», կանաչ ու դալար այգիների և, վերջապես, երկրագործի աշխատանքի փառաբանությունն է. |
''Թումանյանի բանաստեղծության մեջ «ամպոտ սարից» եկող ջրիկի զրուցակիցը երեխա է, և, բնականաբար, այստեղ բացակայում են ուշ միջնադարի բանաստեղծության համար տիպական պանդխտության և կրոնական մտայնությանն ի հակակշիռ փառաբանվող աշխարհիկ սիրո մոտիվները։ Ճիշտ է, հարցերը նույնն են՝ «Դու ո՞ր սարեն կուգաս, ջրիկ», «Դու ո՞ր առուն կերթաս, ջրիկ», «Դու ո՞ր այգին կերթաս, ջրիկ», բայց քանի որ դրանք տալիս է երեխան, ջրիկի պատասխանները խաղացկուն են, թեթև, դրանց նպատակը «ամպոտ սարերի», առվի ափերին փռված «շուշան ու վարդի», կանաչ ու դալար այգիների և, վերջապես, երկրագործի աշխատանքի փառաբանությունն է.'' |
||
{{poemx||<poem> |
{{poemx||<poem> |
||
Ես էն այգին կերթամ դալար, |
Ես էն այգին կերթամ դալար, |
||
Որ տերն է ժիր, մեջն այգեպան։ |
Որ տերն է ժիր, մեջն այգեպան։ |
||
</poem>}} |
</poem>}} |
||
Առհասարակ չկա մանկական գրականության որևէ ժանր, որևէ տեսակ, որին ձեռք զարկած չլինի Թումանյանը և հասցրած չլինի բարձր կատարելության։ Դրա ցայտուն վկայությունն են նաև այս բանաստեղծությունները։ |
''Առհասարակ չկա մանկական գրականության որևէ ժանր, որևէ տեսակ, որին ձեռք զարկած չլինի Թումանյանը և հասցրած չլինի բարձր կատարելության։ Դրա ցայտուն վկայությունն են նաև այս բանաստեղծությունները։'' |
||
538 |
|||
Ստորագիր (չի ներառվում) | Ստորագիր (չի ներառվում) | ||
Տող 1. | Տող 1. | ||
'''538''' |