«Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/318»–ի խմբագրումների տարբերություն

 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 14:03, 16 Մարտի 2019-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

հազարապե՛տն էր, աղոթքի էր կարոտում և աղաչում էր, ո՞րչափ ևս առավել մենք, — շատ տկարություններով պատած, — այժմյան մարդիկս:

Իսկ այդ Հայոց աբեղայքը, իրենց սրտերի հետ միացած դառնաշունչ նախանձի պատճառով, այդ բաների հակառակն են անում. և, իրա՛վ որ, մարգարեի ասածին պես, «ցավե՛ր են հղանում և անօրենությո՛ւն ծնում». աղո՛թք էլ չեն անում իսկի քարոզողի համար. բացի սորանից, եթե հանկարծ մարդասեր Աստուծուց խոսք շնորհվի, խե՛ղդվում են նախանձից: Եթե տեսան ժողովրդից մի մարդ, որ գովում էր, ծա՛ղր անելով ամաչեցնում են նորան. «միանգամ թե խոսեց, էլ լռել չգիտե», ասում են, «և զուր տեղը կանչում է և հառաչում»։ Իսկ հունաց ժողովուրդը և երեխայքն անգամ, իրենց ծնողաց ուսերի վրա, գովելու համար ձեռները շարժելով և կցկտուր ձայներ հանելով թռչոտում են։ Բայց դոքա՛ գլուխները ծածկա՛ծ[1] և երեսները փաթաթա՛ծ նստում են ինչպես մի հոտած սատկոցի մոտ, մո՛ւնջ դևի պես պապանձված: Եվ եթե Մարդասերը գթալով, ժողովրդոց փրկության համար, խրատի խոսք կամենա տալ քարոզչին, նայելով նոցա դառն խորհուրդներ որոճալուն, իր մեջ քաշելով արգելում է շնորհը, անընդդիմանալի՛ են, արդա՛րև, ինչպես Օրհնությանց Օրհնությունների մեջ գրված է, այս երկուքը — Սեր և Նախանձ — նորա կայծերը, կրակի բոցի կայծեր են, որոնցից ամեն մեկը դեպի բարին գործ դնողներին մտցնում է արքայություն, իսկ դեպի չարը վարողներին դժոխքն է ժառանգեցնում:

Արդյոք, այս ժամանակումս կա՞ Երեմիա մարգարեին նմանող մի մարդ, որ ողբալով ասեր. «Երանի՛ թե գլուխս ջուր լիներ և աչքերս

  1. Այստեղ հարկավոր ենք համարում ծանոթաբանել, որ բնագրում ասած է «Գլխարկեալք,պատատեալ երեսօքս և այլն: Հայկազնյան բառարանը գլխարկեալ բառը հասկանում է ո՛չ գլուխը կախած. և այդ բառարանի բերած վկայությունքը արդարև միտք են տալիս: Բայց սակայն այն վկայությունքը, որ գլուխը կախած են հասկանում,բնավ արգելք չեն և գլուխը ծածկած հասկանում,որովհետև ամենահին վկայությունը Աստվածաշնչից է.«Եվ Համան գնաց ՝ ի տուն իւր գլխարկեալ». (Եսթ. գլ. Զ, հմ. 12), որ չէ ցույց տալիս որոշակի կամ գլուխը ծածկած կամ կախած: Միտքը այս է թե Համանը գնաց տրտմած և ամաչած։ Այս ծանոթությունը գրելու րոպեիս հունարեն Աստվածաշունչը ձեռքիս չէր, որ նայեի թե ի՛նչ բառ է գործ դրած այնտեղ: Հրեական բնագիրը գլուխը ծածկած է ասում: Մեր թարգմանությունը ոչ թե հրեական բնագրին հետևելով է եղած, այլ թե այն տեղում մենք այնպես ենք հասկացել այդ բառը, թեև ընդդեմ չենք, որ կարելի է Նաև թույլ տալ գլուխը կախած հասկանալ: