«Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/484»–ի խմբագրումների տարբերություն

 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 17:29, 19 Մարտի 2019-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

անձրև առաջացնելու մոգական գործողություններն էին, որոնցից առաջինը Նուրին կոչված կանացիակերպ խրտվիլակը գյուղամիջում պտտեցնելն էր, իսկ երկրորդը՝ արորին կանանց լծելով՝ չորացած գետի հունը վարելը:

Երկու պարագայում էլ ծեսերը կապվում էին անձրևաբեր աստվածության պաշտամունքի հետ: Իսկ Նուրինն ինքնին ներկայացնում էր ջրային տարերքի աստվածուհի Նարի արձանը: Նուրի-Նուրի ծիսական սովորությունը տարածված է եղել պատմական Հայաստանում (Տե՛ս Մ. Աբեղյան, Վիշապներ կոչվող կոթողներն իբրև Աստղիկ-Դերկետո դիցուհու արձաններ, Ե., 1941, Մելիքսեթ-Բեկ, Նուրին Նազարեի երգի բանալին, Ե., 1941, ԳԺՆՀՍՆԱ 20-ամյակին, Ղ. Ալիշան, Հին հավատք Հայոց, Վենետիկ, 1895:

էջ 195, պետիտ, տ. 4. «Աջբա հուրի խոսքը բնավ չենք հասկանում, թե ինչ է ուզում ասել» - Հավանաբար տգեղ, այլանդակ ոգի, հուրի-փերի: Գավառական բարբառներում պահպանվել է աջբատես-այլանդակ, շատ տգեղ իմաստ ունեցող բառը, որը կազմված է արաբերեն ajab և հայերեն տեսք բառերից: (Տե՛ս Հր. Աճառյան, Հայերեն արմատական բառարան, հ. I, Ե., 1971, էջ 142):

էջ 196, տ. 34. «Ապարանը, որպես այժմ նույնպես և առաշջ ապահովության տեղ եղած լինելով, շաա հավանական է, թե ապարան հասարակ անունից լինի հատկացած»—Հր. Աճառյանը Ապարան բառին տալիս է հետևյալ բացատրությունը. «Մեծ տուն, կամ պալատ, իշխանական տուն» (գործածված միայն անեզաբար), (Տե՛ս Հր. Աճառյան. Հայերեն արմատական բառարան, Հ. I, էջ 230):

էջ 197, տ. 23. «Երբ որպես 7—8 տարեկան աղա հարցնում էի «վարպետիցս»— Ակնարկը վերաբերում է Նալբանդյանի առաջին վարժապետ» Օգսենտ Եղիշեին: Նալբանդյանը տիրացու Օգսենտի դպրոցում սովորել է մոտ երկու ամիս, 1836 թվականին: Նրա առաջին կենսագիր և ժամանակակից Մ. Տեր-Գրիգորյանը գրում է. «...Բարեբախտաբար երկար չմնաց նա այս Եղիշեի մոտ, ըստ որում, կարճ միջոցում, տակավին երկու ամիս չանցած, այս ողջամիտ, ուշիմ և աշխույժ երեխան այնպես վարժ կարդալ և գրել սովորեցավ, որ այնուհետև խեղճ վարժապետը շատ դժվարանում էր գոհացուցիչ պատասխան տալ իր մանուկ աշակերտի հետաքրքրության և արած հարցումներին»: (Տե՛ս Մ. Տեր-Գրիգորյան, Մ. Նալբանդյանցի համառոտ կենսագրությունը, Ղազար Փարպեցու գրած թուղթը, ՍՊբ., 1868,VI ):

էջ 198, տ. 13. «Բայց զի՞նչ արդեօք տարփանք քեզ...»—Տե՛ս Մովսէս Խորենացու «Պատմութիւն Հայոց», գիրք Ա. Յաւելուած Ա, ի պարսից առասպելաց» (Տփղիս. 1913, էջ 89):

էջ 199, տ. 6. «Զի ամենայնի որ ունիցի տացի և յավելցի...»—Տե՛ս Աւետարան ըստ Մատթէոսի, գլ. ԻԸ, 29:

էջ 200, տ. 15. «նոքա շատ անգամ մարմին են առնամ Շիվայի, Դուրգայի և Վիշնուի անհեթեթ կերպարանքներով և այնուհետև խարազան են դաոնամ մարդկության»— Շիվան հնդկական դիցաբանության երեք գլխավոր աոտվածություններից մեկն է։ Դիտվում է և՛ որպես կործանարար, և՛ որպես վերականգնիչ ուժ: Ունի 5 դեմք, մի քանի ձեռք (մինչև 10), երեք աչք: Նրա երրորդ աչքը ունի առանձնահատուկ կործանիչ զորություն: Այդ աչքի օգնությամբ Շիվան ոչնչացնում է բոլոր աստվածներին աշխարհի պարբերական կործանումների ժամանակ:

Դուրգան հին հնդկական դիցաբանության աստվածներից մեկն է, Շիվայի կինը: Նա սարսափելի է, մոլեգին, պահանջում է արյունալի զոհեր: Հնում նրան են զոհել մարդկանց, երեխաներին: Դուրգայի տեսքը սահմռկելի է, բաց երախից կախված են ժանիքներն ու դուրս ընկած լեզուն, վիզը և մեջքը փաթաթված են թունավոր օձերով: Այդ