«Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/269»–ի խմբագրումների տարբերություն

 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 14:17, 25 Մարտի 2019-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

է որ շատ բառ չի հասկանում, բայց, ինչպես մի չգիտցած լեզու սովորելու ժամանակ, եթե առանձին առանձին առնված բառեր միայն սորվենք, հերիք չէ մեզ այդ բառերով խոսող ազգի լեզուն հասկանալ և դորա հակառակ, եթե այդ լեզվի կազմության օրենքը և բադդասությունը սորվենք, այլ բառ ոչ այնքան շատ, այնուամենայնիվ այդ լեզուն մենք կհասկանանք, այնպես էլ մեր ժողովուրդը չնայելով, որ երբեմն հարկից ստիպված նորան անծանոթ բառեր ենք գործ դնում, կհասկանա մեր գրածը, եթե հավատարիմ մնանք նոր լեզվի ոգուն բաղդասության և օրենքներին։ Առանձին-առանձին առնված բառեր սորվելը շատ հեշտ է, մենք մեր փորձերից կարող ենք ստուգել, երբ սկսում ենք օտար լեզուներ սովորել, բայց թե ինչ օրենքներով միմյանց հետ են կապվում այդ բառերը, մեկ խոսքով լեզվի բաղդասությունը այնպես հեշտ չէ և երկար տարիներով կյանք ենք մաշում, մինչև սորվում ենք։ Մտքի զորությունը բաղդասության օրենքի մեջ է, եթե այդ օրենքը մեզ հայտնի է, մեզ անծանոթ բառ հանդիպելու էլ լինի շատ անգամ առանց բառարանի օգնության հասկանում ենք նորա նշանակությունը, որովհետև ամբողջ բանի զորությունը մեզ հասկանալի է, որովհետև բաղդասությունը և ձևերը ծանոթ են։ Ապա եթե մի այնպիսի բառի պատահենք, որ չկարողանանք հասկանալ, ում հարցնենք որ մեզ չասե, կամ ո՛ր բառարանը չէ կարող լուծել մեր տարակույսը։ Սորա հակառակ, ինչպես վերը ասինք, եթե լեզվի բաղդասության օրենքը անհասկանալի են մեզ, բանի զորությունը կմնա անհայտ, էլ ոչ Մարկոսը կարող է օգնել, ոչ բառարանը։ Այս պատճառով հին լեզվի արտաքին ձևերը, նորա բաղդասության կճեպը (կեղև) նոր ժողովուրդը չի մարսիլ. այս պատճառով էլ մենք ընդդեմ ենք, երբ ամբողջ նախադասությունք գործ են դրվում այդ ձևով։ Բայց նոր լեզուն գոյանալով ա՛յլ պատմական դեպքերի, ա՛յլ աշխարհների և ա՛յլ ժամանակների ազդեցության տակ շատ բառ չունի, որովհետև ժողովուրդը կամ չունի այդ բառերի գաղափարը կամ օտար բառ է դործ ածում։ Հայտնի է թե այդպիսի դիպվածում պիտի բառ փոխ առնենք հին լեզվից. և այնպես գաղափարների համար, որ նոր քաղաքակրթության արդյունք են և բնավ նոցա բուն բառը հին լեզվում էլ չունինք, պիտի նաև օտար լեզուներից առնունք, ինչպես մեր նախնիք առել են, որ մենք կարող ենք հարյուրներով ցույց տալ։ Տարակույս չկա, որ ժողովուրդը, իսկույն, կարդացած րոպեին, չէ կարող հասկանալ ոչ հին լեզվի և ոչ օտարից առնված բառերը, այստեղ ոչ ժողովուրդն է մեղավոր, ոչ հեղինակը։ Ինչ անե ժողովուրդը որ չգիտե այդ բառը, կամ ինչ անե հեղինակը, երբ ուրիշ բառ չկա և հարկից բռնադատված ընդունել է կամ հինը կամ