«Էջ:Muratsan, vol. 6.djvu/188»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

16:16, 6 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ներենից թարգմանված, իսկ սա «Пчела и пчеловодство»— Бутлерова. մեղվապահական ընտիր ձեռնաիկներից մինն է։ Սա էլ «Как добывать шелк»—Иверсена, շերամապահության վերաբերյալ մի գեղեցիկ աշխատության է։ Սրանից զատ ես գնել եմ նաև մի քանի հատ հայերեն գրքեր, ա՛յ, օրինակ, Մելիք-Շահնազարյանցի «Բուսական աշխարհը», «Գործնական գինեգործություն» և «Շերամապահություն» ուղեցույցները։ Նույնպես Քաջունու «Մեղվաբուծությունը» և «Շերամապահությունը»։ Թեպետ ռուսերեն ձեռնարկներով ես կարող եմ լիուլի ծանոթանալ գյուղատնտեսական այս կամ այն ճյուղին, և ըստ այնմ, հարկ եղածը սովորեցնել գյուղացիներին, այնուամենայնիվ, այս ձեռնարկների մեջ կլինեն բազմաթիվ տերմիններ, որոնց հայերենը չգիտեմ: Ահա այդ դեպքում օգնության կհասնեն ինձ հայերեն ձեռնարկները։

  — Այո՛, լավ ես մտածել, գյուղացու աչքում ամեն կերպ պետք է հեղինակավոր երևալ։ Բայց ուրիշ էլ ի՞նչ պատրաստություն ունիս։
  — Էլ ի՞նչ պիտի ունենամ, մնացածն էլ գլխումս է...
  — Եվ գրպանումդ, իհարկե։
  — Առանց դրան հո բան չի առաջանալ։ Բայց, սկզբում, կարծեմ, հարկ չի լինիլ գրպանի օգնության դիմելու։ Դեռ առաջ պետք է գյուղը մտնել, գյուղացուն ու նրա կարիքներին ծանոթանալ, իսկ այնուհետև ամեն բան հեշտ է։
  — Նախանձում եմ քեզ, բարեկամ, որքա՜ն բախտավոր ես, որ կարող ես այդպես ազատորեն նվիրվել հասարակաց պարծին, իսկ ես...
  — Ո՞վ է քեզ խանգարում հետևել ինձ։
  — Ո՞վ է խանգարում... աղքատ ծնողներ պահելու, քույր ու եղբայր ապրեցնելու, և նույնիսկ, ինձ նման ահագին մարդուն կերակրելու անհրաժեշտությունը։

— Այո՛, իրավունք ունիս, քո դրությունը ծանր է,— հարեց իսկույն Կամսարյանը, զգալով որ ընկերի ցավոտ տեղը շոշափեց։ — Բայց վիճակս մասամբ բարվոքելուց հետո, պիտի հի- 190