«Էջ:Muratsan, vol. 6.djvu/132»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

17:34, 8 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Հայտնում եմ ձեզ իմ անկեղծ համակրությունը Հանի որ դոլք էլ մեր բանակից եք, ուրեմն գործենք միասին։

Գործակալը, կարծես, ասածներս չհասկանալով, քաշվելով հարցրեց,

— Ջեր պաշտոնն ի՞նչ ա։

— Իմ պաշտո՞նը... այդ թող ուրիշներն ասեն,— պատասխանեցի ես ժպտալով և համեստությամբ հեռացա։

Բայց որովհետև քայլերս արադ չէի փոխում, ուստի լսեցի, որ տեր Սեղբոսը մի աոանձին անկեղծությամբ ասում էր,— «Հնձվորի» թղթակիցն է, լուրն էլ դա է հաղորդել։

Գործակալը մի զարմացական բացականչություն արավ և, կարծեմ, տեղն ու տեղը սառեց։

Գ

Հա, դուք կամենում էիք իմանալ, թե ինչպես դարձա ես «Հատուկ» թղթակից, բայց ես միջանկյալ պատմություն արի, հոգ չէ, այդ էլ հարկավոր էր, այժմ կդառնամ բուն խնդրին։

Վերադառնալով տուն, նախ սկսա մտածել այն մասին, թե ի՜նչ լավ բան է շփումն ունենալ հասարակական գործիչների հետ, կարծիքներ լսել, մտքեր փոխանակել կամ չգիտցածը սովորել։

Աոաջին գրական երկս «Հնձվորին» ղրկելու ժամանակ խոստովանում եմ, երկո՞ւ թե երեք վայրկյան խղճի խո, ունեցա, որովհետև մտածեցի, թե արդյո՞ք լավ եմ անում, որ չեղած բանը գրում եմ թե ոչ։ Ասենք դա սկի խղճի խшsP է1 չէր, այլ լոկ անփորձության երկյուղ։ Իսկ ա՞յժմ, հայ գոր ծակալի բերած օրինակները լսելուց հետո այնպիսի մի անհողդողդ քաջություն եկավ վրաս, որ կարծես պատրաստ էի աշխարհը գլխի վրա շուռ տալու, եղածը շեղած, սպիտակը սև, փոքրը մեծ, կարճը երկար, հաստը բարակ, մի խոսքով, աներևույթը երևութական դարձնելու, միայն թե կարողանայի շարունսկ դրել և այդպիսով ծառայել դրականությանը։ 0, ի՞նչ ոգևորություն էր այս և ինչ չէ կարող անել մարդ հափշտա կութ յան այդպիսի վայրկյաններում։


134