«Էջ:Muratsan, vol. 6.djvu/223»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

16:28, 11 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

համակրելի կողմեր, որոնք տակավին անծանոթ են իրեն և որոնց պատճառով թերևս, ինքն ապագայում տանջվի խղճից, եթե այսօր կայացնե մի սխալ որոշում։

Իսկ այդ «որոշո՞ւմը»... Ոչ, նա գրա համար դեռ չե մատծիլ, չէ կարող մտածել... Ի՞նչ, դուք կարծում եք, թե նա անհնարին գտնելով հայ գյուղում ապրելն ու գործելը, կորոշե ձգել ու հեռանա՞լ. ոչ, այդպիսի բան չի անիլ: Դրա նման մի միտք, այո՛, անցավ նրա գլխով, երբ կառապանը խոսում էր, բայց դա միայն մի ցոլք էր, մի չնչին ասուպ, որ վայրկենաբար փայլեց յուր մտքի աշխարհի հորիզոնի վրա և անհետացավ։ Իսկ այնուհետև նրա հոգու աչքերը դարձյալ մնացին սևեռած այն լուսավոր կետին, որի վրա գրված էր հայ գյուղացու բարօրության համար աշխատելու յուր հաստատուն վճիռը։ Եվ նա շարունակ կնայե՚ այդ լուսին՝ ընտրած ճանապարհից չշեղվեւու համար։ Իսկ առայժմ... առայժմ կաշխատե ճանաչել գյուղը, նորից լսել, քննել, հետազոտել... Անշուշտ նա դեռ շատ բան չգիտե, և գուցե հենց այդ չգիտցածներն են, որոնք նորից պիտի ոգևորեն իրեն... Այսպես էր խոսում երիտասարդ Կամսարյանի երկու «ես»-երից մինը, մինչդեռ մյուսը՝ կարծես սիրով սպասում էր, որ նոր լսածն ու աեսածը, քննածն ու հետազոտածը հաստատեն դարձյալ այն, ինչ որ կա, ինչ որ մինչ այդ երևան էր եկել...

Այս պատճառով նա հանգիստ սրտով վճարեց կառապանին յրւր հասանելիքը և ճանապարհ դրավ նրան։

Շուտով հասավ այստեղ և տանուտերը։ Դա միջահասակ, ամրակազմ, խոշոր դիմագծերով, խելացի աչքերով և բարեդեմ մի մարդ էր։ Տան պատին հենելով ձեռքն ունեցած փոցխը, որով հենց նոր խոտ էր հավաքել դաշտում, մոտեցավ հյուրին, քաղցրաժպիտ ողջունեց և, չնայելով որ նրա ո՚վ և ո՚րտեղից լինելը չգիտեր, այսուամենայնիվ, սկսավ հարցնել նրա առողջությունից, ուղևորության հանգամանքներից և ընդ նմին հայտնել յուր շնորհակալությունը, որ «աղան» պատիվ էր արել՝ յուր տանը հյուր լինելու։

Կամսարյանն յուր կողմից հարկ եղածը պատասխանեց՝ հայտնելով նրան յուր ո՚վ և ո՚րտեղացի լինելը և ապա բացատրեց