«Էջ:Muratsan, vol. 6.djvu/224»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

16:39, 11 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

որ ճանապարհորդելու նպատակով է, որ գտնվում է այժմ Չիբուխլուում։

— Մեր գեղից շատերն են ընցնում՝ էթում Երևան, Հէջմիածին, յա էն տեղից գալում հիջնում Դիլիջան ու ուրիշ յաներ (կողմեր), համա ըսկի մեկն էլ չի կայնում (մնում) էս գեղը։ Էս մե ջոկ պատիվ ա, որ արել ես մեզի... խոսեց տանուտերը բայազետցոց բարբառով[1]։

— Ինչո՞ւ չեն մնում,— հետաքրքրվեց երիտասարդը։

— Ընդուր որ մեր կուշտ (մոտ) տենալու զատ չկա։

— Այո՛, ձեր գյուղը շատ խղճուկ բան է,— նկատեց Պետրոսը:

— Հմմեն (ամեն) գեղերն էլ էսենց ին,— հարեց տանուտերը։

— Սխալվում եք։ Քիչ առաջ անցա Սեմյոնովկայի միջով և նա բոլորովին ուրիշ գյուղ երևաց ինձ։ Այնտեղ կային սիրուն տներ, լայն և ուղիղ փողոց, ծառեր, բանջարանոցներ,իսկ ձեր գյո՞ւղն... այս ի՞նչ է. կարծես շեն չէ, այլ ավերանոց։

— Ղորդ ա հրամանքդ, Սիմյոնովկում քո ասած հմմեն բան էլ կա, դե ախր էն մալականի գեղ ա, էս խայի։

«Սա էլ նույնն է ասում, ինչ որ կառապանը»— մտածեց Կամսարյանը մի առանձին գոհությամբ և ապա հարցրեց.— ուրեմն հայի գյուղը չի կարող լավ լինե՞լ։

— Դե իմա՞լ (ի՞նչպես) ըլնի լավ. գեղ ա է՞լի, գեղ դհա (ուրիշ կերպ) իմա՞լ կըլնի։

— Հեր օրհնած, Սեմյոնովկան էլ գյուղ չէ՞:

— Հրամել եք, գեղ ա։

— Էհ, նա ի՞նչու է լավ։

— Ասի է՚լի, ըեդուր, որ մալականի գեղ ա։

— Ուրեմն, որ հայի լիներ, պետք է վատ լիներ։

— Հալբաթ որ (իհարկե)։

— Ինչո՞ւ։

  1. Չիբուխչուցիները գաղթած են Հին Բայազետի կողմերից (Արծափից):