«Էջ:Muratsan, vol. 6.djvu/209»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

09:11, 27 Մայիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

տարիների ընթացքում հավաքված աղբն ու անմաքրությունը, որոնց գարշահոտությունը ապականում էր ամառանոցի շրջակա օդը, և դրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։

— Ահա թե ո՛րտեղ է հարկավոր մեր միջամտությունն ու ազդեցությունը․ ․ ․ բնությունը զարդարել է մեր երկիրը յուր լավագույն հարստությամբ, յուր քնքուշ գեղեցկություններով և սակայն մարդկային անճաշակ տգիտությունը այլանդակել է նրան անխղճորեն։ Ժամանակ է, արդարև, որ մենք մտնենք ամեն անկյուն և տգիտության բուները ավերենք ամեն տեղ...— մտածեց Կամսարյանը և յուր նվիրում ր ավելի ևս կշիռ ստացավ յուր աչքում։

Հետևյալ առավոտ, դեռ արևը չծագած, Կամսարյանը նստած էր Օվանեսի կառքում, որ հանգիստ սուրում էր «Երևանյան» խճուղի։ Վերջինս Դիչիջանի հարավ-արևմ տյան կողմից սկսելով, անցնում էր Շամլուղ գետակի ուղղությամբ Մայմեխ լեռան ստորոտը ծածկող անտառների միջով և ապա հետզհետե չեռան լանջերը բարձրպնալով, պիտի հասներ մինչև նրա կատարը։ Արևը դեռ նոր էր Մայմեխի բարձունքը վառում, երբ մեր ուղևորները անցնում էին նրա ստորոտով։ Առավոտյան զեփյուռը, որ հով էր բերում սարի լանջերից, մեղմով շարժում էր անտառի ծառերը։ նրանց խուլ շրշյունը խառնվելով Լամլուղի քաղցր խոխոջի և թռչնիկների այգածին ճռվողյունի հետ, կազմում էր հաճոյական մի ներդաշնակոիթյուն, որ խանգարվում էր երբեմն կառքի կոշտ դղրդյունով։

Երբ ուղղադիր ծմակներն անցնելուց հետո, սկսան դեպի լեռնալանջը բարձրանալ և Շամլուղը ծածկվելով անտառի խորքում, սկսավ յուր խոխոջի խուլ ձայնով ուղեկցել ճանա¬ պարհորդներին, տիրացու Մոսին, որ դարձյալ նստած էր կա¬ ռապանի կողքին, անհրաժեշտ համարեց հիշեցնել «աղին» յուր երեկվա դիտողությունը.

— Մի՞տդ ա էն, որ ասում ի թե Դիլիջանա դեսի ճամփեն էվելի սիրուն ա, քանզ դնինը։Դե հմի մտիկ տու, տե ս, ըսկի քոլ օրումը ըսենց տեղեր տեհե՞լ ես։

Կամսարյանը, որ արդեն գրավված էր շրջապատող