«Էջ:Muratsan, vol. 6.djvu/141»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

06:57, 10 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ձուներին Ժողովուրդը , իսկ ժողովրդին... հա , ներողություն, դենը ճանապարհ չկա։

Հայոց ազդն ունի հոդևոր ատյաններ, որոնք կառավարվում են անդամներով, իսկ անդամներին կառավարում է առաջնորդը, առաջնորդին կաթողիկոսը, կաթողիկոսին... Այստեղ էլ, կարծեմ, ճանապարհը փակ է, բայց սաղում է, որ ասեի «իսկ կաթողիկոսին` ժողովուրդը»։

Վերջապես հայոց ազգն ունի բարեգործական ընկերություններ, որոնք կառավարվում են վարչություններով, իսկ վարչությունը բաղկացած է անդամներից ու նախագահից, որոնց, ինչպես գիտեք, ընտրում է ընդհանուր ժողովը, իսկ ընդհանուր ժողովը կազմ վում է անդամներից, որոնք, բոլորն էլ, ժողովրդական ոգի ունիէն, որովհետև աշխարհականների որդիք են։ (Միջանկյալ պիտի ասեմ, որ դրանք միակ հաստատություններն են, որոնք ազատ են կղերական տարրից և նրանց ազդեցությունից, դժբախտաբար դրանք էլ այն վատ կողմն ունին, որ ընդունում են հետադեմ անդամներ, որոնց հետ երբեմն ստիպված ենք լինում ընդհարվիլ)։

Ահա՛, այս բոլոր տեղերն ու հաստատություններն, որոնք ժողովրդական ոգու արտադրություններն են, կազմում են «հատուկ թղթակցի» գործունեության ասպարեզը։

Հիշածս դրոշակը ձեռքիս և բառարանը կռանս տակ ես մտնում եմ այդ ասպարեզներից որը կամենում եմ, որովհետև իմ առաջ բաց է ամեն դուռ, եկեղեցո՞ւ լինի այդ թե` դպրոցի, առաջնորդարանի՞ լինի թե բարեգործական ընկերության, միևնույն է. ամեն տեղ էլ ես մտնում եմ ազատորեն, ինչպես որ կմտնեի իմ հոր տունը կամ իմ պապի բախչեն։

Առաջին անգամ, որ կոխում եմ դռան շեմքը, մի թեթև հազում եմ։ Ներկա եղողներն իսկույն նայում են ներս մտնողին և զգաստ դիրք ստանում։ Այդ ժամանակ արդեն ես գլխարկս հանում եմ։ Իբրև ծայրահեղ առաջադիմական, ես այգ անում եմ մի քանի քայլ դահլիճում առաջ գնալուց հետո: (Հետադիմականներն, ընդհակառակը, գլխարկները հանում են նախասենյակում, որ նշան ` նրանց երկչոտ ե նվաստոյ լինելուն)։ Իսկույն մի խուլ շշուկ տարածվում է ժողովրդի