«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/487»–ի խմբագրումների տարբերություն

 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
Հովհ. Թումանյանի երկերի ժողովածուի երրորդ հատորն ընդգրկում է նրա էպիկական ստեղծագործության՝ պոեմների մեծ մասը՝ իրենց տարբերակներով։ Մնացած չորս պոեմները («Հին կռիվը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Հազարան բրլբոպը»), ինչպես նաև թարգմանական պոեմները (ամբողջական և հատվածային) կկազմեն սույն հրատարակության չորրորդ հատորը։
Հովհ. Թումանյանի երկերի ժողովածուի երրորդ հատորն ընդգրկում է նրա էպիկական ստեղծագործության՝ պոեմների մեծ մասը՝ իրենց տարբերակներով։ Մնացած չորս պոեմները («Հին կռիվը», «Սասունցի Դավիթը», «Թմկաբերդի առումը», «Հազարան բլբուլը»), ինչպես նաև թարգմանական պոեմները (ամբողջական և հատվածային) կկազմեն սույն հրատարակության չորրորդ հատորը։


Պոեմների հիմնական բնագրերի համար հիմք են ծառայել բանաստեղծի կենդանության ժամանակ եղած այն տպագրությունները, որոնք առավել չափով են արտահայտում հեղինակի կատարած ստեղծագործական աշխատանքի վերջնական արդյունքներր։ Նկատի ունենալով Թումանյանի պոեմների բացառիկ կարևորությունը նրա գրական զարգացման և հայ ժողովրդի հոգևոր գիտակցության մեջ, ըստ հնարավորին լայնորեն են ներկայացվում նրանց տպագիր և ձեռագիր տարբերակները։ Ինչպես և բանաստեղծի երկերի նախորդ գիտական հրատարակության երկրորդ հատորի մեջ, տրվում են որոշ պոեմների («Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ», «Պոետն ու Մուսան») նախնական տպագիր տարբերակներն ամբողջությամբ։ Լրիվ կամ մասնակի կրճատումներով բերվում են նաև պահպանված ինքնագրերի տեքստերը, եթե դրանք որոշակի տարբերություններ ունեն վերջնական բնագրերից։ Հեղինակի կատարած ստեղծագործական աշխատանքի պատկերը չմասնատելու համար սույն հրատարակության մեջ հաճախ ներկայացվում են նաև ինքնագրերի այն մասերը, որոնք համընկնում են հիմնական բնագրին։ Տպագիր աղբյուրների մեջ հղած տարբերակները տրվում են ըստ առանձին տողերի։
Պոեմների հիմնական բնագրերի համար հիմք են ծառայել բանաստեղծի կենդանության ժամանակ եղած այն տպագրությունները, որոնք առավել չափով են արտահայտում հեղինակի կատարած ստեղծագործական աշխատանքի վերջնական արդյունքները։ Նկատի ունենալով Թումանյանի պոեմների բացառիկ կարևորությունը նրա գրական զարգացման և հայ ժողովրդի հոգևոր գիտակցության մեջ, ըստ հնարավորին լայնորեն են ներկայացվում նրանց տպագիր և ձեռագիր տարբերակները։ Ինչպես և բանաստեղծի երկերի նախորդ գիտական հրատարակության երկրորդ հատորի մեջ, տրվում են որոշ պոեմների («Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշ», «Պոետն ու Մուսան») նախնական տպագիր տարբերակներն ամբողջությամբ։ Լրիվ կամ մասնակի կրճատումներով բերվում են նաև պահպանված ինքնագրերի տեքստերը, եթե դրանք որոշակի տարբերություններ ունեն վերջնական բնագրերից։ Հեղինակի կատարած ստեղծագործական աշխատանքի պատկերը չմասնատելու համար սույն հրատարակության մեջ հաճախ ներկայացվում են նաև ինքնագրերի այն մասերը, որոնք համընկնում են հիմնական բնագրին։ Տպագիր աղբյուրների մեջ հղած տարբերակները տրվում են ըստ առանձին տողերի։


Սույն հրատարակության բնույթից և խնդիրներից է բխում այս հատորի մի կարևոր առանձնահատկություն, որը վերաբերում է նաև հաջորդ 4-րդ հատորին։ Պոեմների վերջնական բնագրերը շատ դեպքերում զգալիորեն ավելի փոքր տեղ են գրավում, քան նախնական խմբագրությունները, տպագիր և ձեռագիր աղբյուրների տարբերություններն ու այլընթերցումները, որոնք համախմբված են «Տարբերակներ» ընդհանուր վերնագրի տակ։ Կազմողները ձգտել են բաց չթողնել թումանյանական ոչ մի տող կամ բառ, ներկայացնել պահպանված բոլոր նյութերը, որոնք առատ ու բազմազան են հատկապես պոեմների ստեղծագործական պատմության մեջ։ Սա վերաբերում է, նախ և առաջ, «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Դեպի Անհունը», «Պոետն ու Մուսան», «Սասունցի Դավիթը», «Հազարան Բըլբուլը» պոեմներին, որոնց հետ կապված նյութերը շատ տասնյակ էջեր են գրա֊
Սույն հրատարակության բնույթից և խնդիրներից է բխում այս հատորի մի կարևոր առանձնահատկություն, որը վերաբերում է նաև հաջորդ 4-րդ հատորին։ Պոեմների վերջնական բնագրերը շատ դեպքերում զգալիորեն ավելի փոքր տեղ են գրավում, քան նախնական խմբագրությունները, տպագիր և ձեռագիր աղբյուրների տարբերություններն ու այլընթերցումները, որոնք համախմբված են «Տարբերակներ» ընդհանուր վերնագրի տակ։ Կազմողները ձգտել են բաց չթողնել թումանյանական ոչ մի տող կամ բառ, ներկայացնել պահպանված բոլոր նյութերը, որոնք առատ ու բազմազան են հատկապես պոեմների ստեղծագործական պատմության մեջ։ Սա վերաբերում է, նախ և առաջ, «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Դեպի Անհունը», «Պոետն ու Մուսան», «Սասունցի Դավիթը», «Հազարան Բըլբուլը» պոեմներին, որոնց հետ կապված նյութերը շատ տասնյակ էջեր են գրավում:

{{Աջաթև|473}}