«Էջ:Muratsan, vol. 6.djvu/271»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:31, 13 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

թյունը ստանում եք դուք հոժարությամբ, բայց այդպես չէ եղել երթեք հայ հոգևորականությունը, որի պատմության, ավա՜ղ, մնացել եք միշտ անծանոթ։ Եվ այդ անծանոթուունն էլ եղել է պատճառ, որ հայ հոգևորականության արԺանիքը չափել եք դուք միջնադարյան արհավիրքներն ստեղծող և, այսօր իսկ, ազգերի խաղաղությունը վերիվայր. շրջող կաթոլիկ կղերի արարքներովt Բայց դա մոլություն է և ճշմարտության անխիղճ հեղաշրջումն։ Ժամանակ է, որ գեթ այժմ ձգեք մոլորությունը և հայ հոգևորականության պատմությունը ուսանիր։ ժամանակ է, որ դուք միանաք մեզ հետ և ձեռք ձեռքի տված մտնենք ժողովրդի մեջ։ Դուք աջից, մենք` ձախից գործենք անընդհատ, քրտնենք, վաստակենք: Այդ վաստակի ազնվական պտուղը — ստեղծած բարիքը մեր աչքով տեսնելու և մեր ձեռքով շոշափելու քաղցրությունը վայելենք միասին։

Երիտասարդ աբեղան, որ ըստ երևույթին, յուր հիշած բացառիկ զինվորներից մինն էր և, անշուշտ, քաղցր հույսովՍևան մտնելով, հանդիպել էր գուցե դառն հիասթափության, պոռթկում էր, կարծես, վաղուց ի վեր յուր սրտում ամբարած ցավերը, առանց մտածելու թե' արդյո՞ք պատշաճի դեմ չէր, առաջին իսկ ժամում, մեղադրության ճառ կարդալ ուխտավոր այցելուի երեսին։

Սակայն նա լռեց, հենց որ հեռվում նշմարեց ծերուկ վանահորը, որ իրեն հասակակից մի ուրիշ վարդապետի հետ առաջանում էր դեպի այցելուն։

Կամսարյանը դեռ չէր տեսել նրանց, ուստի գլուխը խոնարհած ակնապիչ նայում էր աոջևը գտնված ավերակի բեկորներին և իբրև հանցավոր, սպասում թե ուրիշ էլ ի՞նչ պիտի լսե խոսող աբեղայից։

Հանկարծ հնչեց վանահոր թավ ձայնը,

— Հա, էդ ի՞նչ եք էտեղ կանգնել։

— Ուխտավոր է, հայր սուրբ... Պարոն Կամսարյան... Գուցե ճանաչում եք,— շտապեց հայտնել առաջին աբեղան և ապա դառնալով Կամսարյանին, կամացուկ ջշնշաց,— մեր այստեղի վանահայրն է:

10 Մուրացան, Երկերի ժողովածու, հ. VI 271