«Էջ:Muratsan, vol. 6.djvu/272»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

08:39, 13 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Աստված օգնական,—֊ ասաց Կամսարյանը և մոտեցավ վանահոր աջն առնելու։

— Աստված պահապան, որդի, ցարով ես եկել. բա հե՞ր ես էստեղ կայնեչ։

— Պարոնին ման ենք ածում, հայր սուրբ,— խոսեց երիտասարդ աբեղան։

— Ման եք ածո՞ւմ... բա դուք ման ածիլն ինչ եք գիտում,— հեգնեց վանահայրն ա՛բեղաներին և ապա մի առանձին լրջություն տալով դեմքին` — գնացեք, գնացեք, ճաշի ժամն* սկսել են, իմ հյուրին ես ման կածեմ,— ասաց և աբեղաները լուռ հեռացան դեպի ս. Աստվածածնի եկեղեցին։

Կամ սարյանին մի կողմից անախորժ թվաց վանահոր անտակտ դիտողությունը, բայց մյուս կողմից էլ գոհ եղավ նա, որ վերջինի միջամտությանը ազատեց իրեն դժվար կացությունից։

— Ասում ա «ման ենք ածում»,— խոսել սկսավ վանահայրը—սաղ սհաթ ա, էն տեղից մտիկ եմ տալի, տեսնում եմ հալա սուրբ Մինասի (քանդած մատուռի) մոտ... ա տնաշեններ, բա դա ման ածիլա, ախար ուխտավոր ա, եկել ա, որ բան տեսնի, իրա ուխտն անի, ի՞նչ եք յախան (օձիքը) բռնել, ջոշ եկել (շատախոսում)։

Այս ասելով վանահայրը սկսավ առաջանալ Կամսարյանի և մոտը եղող վարդապետի հետ և, միևնույն ժամանակ, շարունակել յուր խոսքը.

— Այ, էդ ջահիլները դիփ էսենց են, թե որ թողնես, խամ մարդ ճանգեն, առավոտից մինչ իրիգուն հետը խոսան. բայց թե բան ու գործ անե՞ն, չէ։ Մենք էլ ենք ջահել էլել, ամա դրանց պես չենք ելել։ Օղորմած հոգի Օհանես վարդապետը, որ իմ ջահել վախտը վանահայր էր, շատ խիստ մարդ էր, հեչ թողիլ չէր, որ միաբանը, ժամից դուրս գալուց եդը, մի տեղ էլ ա երևա, պտի իրա խուցը մտներ, սուրբ գիրք կարդար։ Մին էլ էն ա ճաշի վախտը կէթար սեղանատուն,

  • Սևանում ամեն օր կատարվում է չորս ժամերգություն-գիշերային,

ճաշու, երեկոյան և հանգստյան։ 274