«Էջ:Muratsan, vol. 6.djvu/275»–ի խմբագրումների տարբերություն

→‎Չսրբագրված: Նոր էջ «առաջ էստեղ թամուղ էր, շուն երևացող քարերը տարել, բանացրել էին, մնացած պատերն էլ հողում թաղված` չէր...»:
(Տարբերություն չկա)

08:52, 13 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

առաջ էստեղ թամուղ էր, շուն երևացող քարերը տարել, բանացրել էին, մնացած պատերն էլ հողում թաղված` չէր երեևում։ Էստեղ մի Մելքոն ճգնավոր կար, աստված հոգին Լուսավորի, վանքի վրան երախտիք ունի, էս ճանպաներն էլ նա է շինել,— ցույց տվավ վանահայրը բլուրը հանող կեռմանները,— նա երբ իմանում ա, որ Գրիգոր էուսավորչի ձեռքով շինած Ս. Հարության տաճարն էստեղ ա, սկսում ա իրա ձեռքով հողը քանդել ու կամաց - կամաց տաճարի հիմքերը բանալ։ Երկար ամիսներ մեն-մենակ աշխատելով, էս դիփ, ինչ որ հիմա տեսնում ես, լուս աշխարհ ա հանում ու էնդուց էդը մեռնում։ Մի օր էստեղ մեր վանքը մի ուսումնական էր եկել, Նա էս ավերակը որ տեսավ, ասեց թե` պատմությունից էրևում ա, որ սա ոչ թե Գրիգոր էուսավորչի ձեռքով շինած տաճարն ա, այլ թե հին, Սյունյաց ժամանակի կռատունը։ Ս. Հարության տաճարը, ասեց, պետք է ուրիշ տեղ էթած ըլի, յա չէ հենց էն տեղումը, որտեղ հիմի Ս. Աստվածածինն ա շինված։ Ա՛յ, էն օրից դեսը մեր սիրտը շաք (կասկած) ա ընկել, ասում ենք ղորթ չըլի՞ սա կռատունն ա: էս միաբանն էլ հմի էն ա ասում, թե՞ դրուստ, որ սա կռատուն ա, լավ կբլի, որ մեջտեղից վերցնենք։

— Ի սեր աստծո, հա՛յր սուրբ, այդպիսի բան մի մտածեք,— բացականչեց Կամսարյանը,— դա պատմության ու գիտության դեմ հանցանք գործել է նշանակում։ Առատուն չլինի, թեկուզ կրակատուն լինի, այս ավերակը դարձյալ սրբությամբ պիտի պահվի։

— Դե ո՞վ ա ասում չպահվի, որդի, խոսքը տեղը եկավ խոսեցինք։ Ինձ հարցնես, ես կասեմ մնա. չուն դա, որ հմի ավերակ ա, մյուս տաճարներին էլ ի նչ վնաս կարա տալ։ Վանահայրը թեպետ առերես հակվեցավ երիտասարդի կողմը, բայց այդ արավ լոկ դեպի քաղաքացի «աղան» ունեցած ակնածությունից, ապա թե ոչ, նա մինչև վերջն էլ չհասկացավ թե այդ մարդն ինչո՞ւ է պահանջում, որ կռատան ավերակը պահվի։

Այժմ նրանք նորից պիտի իջնեին վար` միաբանական կացարանները նայելու։ Բայց այդտեղից բացվում էր այն- 277