«Էջ:Muratsan, vol. 6.djvu/278»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

14:01, 13 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

յիս թե երկնակամարը համ բուրվում է այդտեղ Գեղամա թագուհու հետ... և հենը այդ պատճառովդ եթե մի կողմից շրջակա լեռներն իրենց լայնանիստ լանջերով պինդ ղրկած պահում էին գեղանի թագուհուն, մյուս կողմից էլ նրանց բարձրահայաց կատարները անհանգիստ կասկածով նայում էին դեպի հարավ, ուր նա ազատ փռում, տարածում էր հեսուն յուր ջրածուփ դաշտերը, կարծես սպառնալով այդ կողմի բացով փախչիլ, հեռանալ նախանձոտ պահանորդներից և միանաւ երկնքի ջինջ կապուտակին, որի հարազատ մի կտորն էր ինքը...

Երկար նայում էր Կամսարյանը այս գեղեցիկ տեսարաններին և նրանցով հիանում, երբեմն էլ հարցեր տալիս վանահորը` իրեն անծանոթ այս ու այն տեղի, լեռան կամ բնակության մասին և լսում նրա բացատրությունները, առանց, սակայն, աչքերից դիտակը հեռացնելու։

Նշմարելով լճակի հարավակողմում երկու փոքրիկ կղզյակներ, որոնց վրա չկային ոչ շինության հետքեր և ոչ էլ կանաչ, երիտասարդը հարցրեց վանահորը թե ինչ բաներ են նրանք։

— Նրանք այս ծովակի <րանառակ որդիներնտ են,— պատասխանեց վանահայրը ծիծաղելով։

— Անառա՞կ, ինչո՞ւ այդ անունն եք տալիս նրանց։

— Էն դուր որ չոր, ամայի բաներ են. ոչ ասունի են պետք, ոչ անասունի, դատարկ տեղից գլուխները վեր են ցցել, որ ասեն թե` հա՛, մենք կանք։ Էդ թահր մարդիկ էլ շատ կան աշխարհում։ Այ, հենց մեր էս պուճուր (փոքրիկ) Սևանը, որ ման գաս, էլի միջումը մի քանի հատ կգտնես, վրաները մտիկ տաս, կասես վարդապետ են, ամա որ մեջները պտրես կասես` սկի մարդ էլ չեն։

Վանահայրն, ըստ երևույթին, կամենում էր դարձյալ խոսքը բերել երիտասարդ վարդապետների վրա, որովհետև այն կարծիքին էր, թե նրանք յուր մասին պետք է որ աննպատակ բաներ խոսած լինեին Կամ սարյանի առաջ։ Այդ պատճառով աշխատում էր, որ վերջինս հասկանա թե ինչ մարդ- 280