«Էջ:Muratsan, vol. 6.djvu/112»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

16:54, 13 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մասին է Ամենից վերջը նստած էր Լղարենց Աբրահամ ապերը, որ մի բարձրահասակ, բայց հեզ ու հանդարտ մարդ էր և երևելի նրանով, որ Դավութ բեգի հարևանն էր։ Ներս մտնելուս պես բոլորն էլ հայացքները սևեռեցին վրաս, իսկ Մեսրոբ դային հեղինակավոր ձայնով նկատեց. — Ա' բալամ, խի՞ եդացար։ Էսքան հոգի քեզ ենք սպա- սում։ — Ներողություն, Մեսրոբ դայի, չեմ եդացել, գուցե ժամ¬ կոչն է ուշ եկել,— արդարացա ես։ — Կըլի որ էն հիմարն ա ուշ գնացել,— մեջ մտավ երեց¬ փոխը, կամենալով հաճելի լինել ինձ։ — Լավ, վնաս չունի, էդ ա էկել ես, հմի մեր գործը տես¬ նանք,— համաձայնվեց Մեսրոբ դային և ապա ավելացրեց. — Գիտու՞մ ես քեզ խի՞ ենք կանչել։ — Կարծեմ երեցփոխի հաշիվներին... — Հա, երեցփոխի հաշիվներին ձեռք քաշելու (ստորա֊ գրելու) համար,— ընդհատեց Մեսրոբ դային և ապա ավե- լացրեց — ըստեղ վեց հաշվատեսներ ենք, օխտնջինն էլ (յո¬ թերորդ) քո հերն (հայրն) ա, նա հու ըստեղ չի... — Երկու օրից կգա,— հայտնեցի ես։ — Երկու օրն ուշ ա. էս հաշիվները սրբազանն ուզել ա. էսօր պետք ա ղրկենք կանդստորը. հիմի մենք վեց հոգիս ձեռք կքաշենք, դու էլ, վնաս չունի, քո հոր տեղ ձեռք կքաշես։ — Շատ բարի,— համաձայնվեցա ես։ — Դե վեր ա'ռ, Դավութ բեգ, թուղթը հազիր քեզ մոտ ա, առաջ դու ձեռք քաշիր,— կարգադրեց երեցփոխը։ — Ընչի՞, թող առաջ մեծերը (հասակավորները) ձեռք քաշեն այ, Մեսրոբ դային, Աբրահամ ապերը... — Ա բալամ, էլ ո՞ւր ես մեծ ու պուճուր անում, մենք հասակով ենք մեծ, դու խելքով, վեր կալ ձեռք քաշիր,— նկա¬ տեց Մեսրոբ դային։ — Չէ, Մեսրոբ դայի, չի ըլիլ, առաջ դու վեր կալ,— հա¬ մառեց Դավութ բեգը և հաշվի թերթը մոտեցրեց նրան։ — Լավ, ըդել թող քու ասածն ըլի,— համաձայեեց Մեսրոբ