«Էջ:Muratsan, vol. 6.djvu/280»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:06, 14 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

այդտեղ` երկար միջանցքի՛երկու հանդիպակաց դոներից (որոնցից մինը հանում էր ծովափը, իսկ մյուսը` բակի հեռավոր մի կողմը, ուր գտնվում էին ուրիշ երկրորդական շինություններ, ինչպես օրինակ, փա յտատուն, մարագ, ախոռ դարբնոց և այլն)։ Այս ընդհանուր միջանցքի երկու կողմից շինված կացարանների թիվը մոտ երեսուն էր։ Մի կարգի սենյակներում ապրում էին վանահայրը, վարդապետները և միաբանության ուրիշ անդամներ։ Այդ կարգում զետեղված էին և վանքի գրատունը և հանդերձատունը։ Իսկ հանդիպակաց կարդում գտնվում էին միաբանության ընդարձակ սեղանատունը, խոհանոցը, մառանը, հացատունը և մի քանի ուրիշ սենյակներ, որոնք երբեմն ծառայում էին նաև իբրև իջևան ուխտավորների համար, եթե դրսի սենյակները բռնված էին չինում բոլորը։ Ընդհանուր միջանցքի վրա բացվում էին նաև մի քանի ուրիշ, երկրորդական միջանցքներ, որոնցից երկուսը տանում էին դեպի զանազան ամբարանոցներ ու մառաններ, երրորդը` դեպի բլուրը, իսկ չորրորդը դեպի բակի կողմը և այլն։ Բոլոր այս խուցերը, կացարանները, ամբարներն ու միջանցքները ծածկված էին մի ընդհանուր միապաղաղ կտուրով, որով և բոլորը միասին կազմում էին մի ծածկված ամբողջություն։ Ալդ պատճառով մի կարգի խուցերը միայն ունեին նեղ-նեղ փոքրիկ պատուհաններ, որոնցից ոմանք բացված էին դեպի բլրակի և ոմանք` բակի կողմը։ Մնացյալ բոլոր սենյակները լույս ստանում էին երդիկներից։ Ինչ վերաբերում է միջանցքներին, նրանք այնքան մութ ու խավար էին, որ Կամսարյանին թվում էր թե ինքը կարող էր մոլորվել նրանց մեջ, եթե միայնակ մտած լիներ այդտեղ։ Բոլոր շենքերն, առհասարակ, իրենց մուտքերով ու միջանցքներով, հին լաբյուրինթոսի նմանություն էին բերում, իսկ դրանց միջի օդն այնքան էր ծանր, խոնավ ու գարշահոտ, որ երիտասարդը մի-մի անգամ նույնիսկ դժվարությամբ էր շնչում։

Վանահոր սենյակը ոչնչով չէր տարբերվում մյուս միա¬ բանների խուցերից, որ ապացուցանում էր, թե հավասարու¬ թյան սկզբունքը հինուց անտի հարգված է եղել այդտեղ։ 262