«Էջ:Muratsan, vol. 6.djvu/321»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

07:10, 14 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

որ նրանք թափանցեն ննջարանը, ուր այդ վայրկենին Պետրոս Կամսարյանը` անկողնու մեջ նստած, առավոտյան թեյն է վայեյում։ Նա այդպես սիրում էր անել, երբ օրը կյուրակի էր և յուր գործը ոչ այլ ինչ, եթե ոչ հագնվել և ժամը 12֊ի մոտ ելնել այցելության։ Կանաչ վարագույրի ստեղծած փափուկ ու քնքուշ լույսը գգվում է ննջարանի հարուստ զարդարանքը այնպիսի գույներով, որ կարծես թե նրանց վրա նայում ես երփներանգ ծիածանի միջից։ Ամեն տեղ պերճություն, թավիշ ու կերպաս, ամեն տեղ ընտիր ճաշակի նրբություն... Ւսկ երիտասարդի անկողինը. դա կոմֆորտի վերջին խոսքն է։ Մահճակալն ամբողջովին ձուլված է բրոնզից և զարդարված ոսկեքանդակ փղոսկրով: Նրա հատակն ուռցրել են փափուկ, փետրալից օթոցներ, որոնք ծածկված են ձյունի պես սպիտակ սավանով, իսկ գեղեցիկ վանդակազարդ սնարը` կիսով լափ փակում են աղվափետրով լի բարձեր ծածկված նուրբ կտավով և ղարգարված ծակոտկեն ժանյակներով (կրուժևա)։ Թեթև բեհեզից կարած և շքեղ մետաքսով երեսած վերմակը, որ այժմ կիսածալ ընկած է մի կողմ, լրացնում է կազմածքը հարուստ անկողնի, որի մեջ նստած է երիտասարդը` ճենապակյա ոսկեզօծ գավաթը ձեոինւ Մահճի առաջ գրված փոքրիկ նգույրի վրա գտնվում են սեր, կարագ, ընտիր շաքարահացեր։ Երիտասարդը վայելում է, և միևնույն ժամանակ, խոսում յուր մոր հետ այն մասին, թե ինչպես ինքը հիմարություն էր արել «կռոների» երկիրը գնալով և այնտեղ անլուր տանջանքների ենթարկվելով։ Լիդիա Պավչովնան կարեկցում էր որդուն և, միևնույն ժամանակ, աշխատում, որ յուր քնքուշ հոգատարությամբ մոռացնել տա նրան կրած նեղությունները։

Բայց տեսարանը փոխվում է։ Բնության ու արհեստի շքեղություններով զարդարված «Հանքային» պարկում, կարկաչահոս Բորժոմկայի ափին, ծառերով հովանավոր մարմանդի վրա խմբված է ամառանոցաբնակ տիկնանց, երիտասարդների ու երիտասարդուհիների մի փայլուն բազմություն, որի մի մասը կրոկետ է խաղում, մյուսը զվարճախոսում է, իսկ իրեն` Կամսարյանին շրջապատողները ճառում են ոարձ- 323